Չենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա Մելիքյան
«Մենք պետք է արձանագրենք, որ ունենք դրական տեղաշարժ, մեր հայրենակիցներից 4-ը նախորդ տարվա մեր հանդիպումից հետո վերադարձել են, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է»,- «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
Բանախոսը հիշեցրեց, որ վերջերս ականատես ենք եղել Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ դատական ֆարսի հերթական վճիռներին, որոնք անսպասելի չէին։
«Բոլորս գիտեինք , որ Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա, ավելին՝ հայերի դեպքում ավելանում է նաև վրեժխնդրության հարցը և նման վճիռներ սպասելի էին»,- ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ միջագային հարթակներում, կամ դիվանագիտական ուղիներով այս խնդիրը լրացուցիչ խթան կամ ակտիվությւոն դեռևս չի ստացել։
«Պետք է արձանագրենք, որ ՄԱԿ-ում վարչապետի վերջին ելույթում կրկին նշվեց գրիների վերադարձի անհրաժեշտության հարցը, թե՝ մենք սպասում ենք այդ վերադարձին։ Հուսով եմ, որ ճիշտ է, որ մեր հանրությունը ճիշտ է»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը և, պմդելով, որ պետք է ունենանլ հանրային պահանջ, չպետք է գերիների խնդիրը թողնել ընտանիքներին, այն ընտանիքների, անհատների խնդիր չէ, հանրության խնդիր է։
«Քանի որ սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է, գերիների վերադարձը պետք է նախորդի խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը։ Մենք չենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ մենք ունենք պատանդներ»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով, որ Բաքվում պահվող հայ գերիներն, իրականում պատանդ են, որի մասին փաստում է Ադրբեջանի վարքագիծը երբ մինչ օրս գերիներին բաց է թողնում միայն ինչ-որ գործարքների դիմաց։