Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

2016 թ-ի առաջին եռամսյակը աչքի ընկավ լրատվամիջոցներին զսպաշապիկ հագցնելու փորձերով

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016 թ. առաջին եռամսյակային զեկույցի (հունվար- 2016 թ. առաջին եռամսյակը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ չէր։

Թեև այս ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, այդուհանդերձ, լրատվամիջոցների ներկայացուցիչները բախվել են բազմաթիվ այլ խոչընդոտումների ու բարդությունների։ Մասնավորապես, արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 20, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։

Քանակական առումով այս տվյալները ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը՝ համապատասխանաբար 6-ով եւ 3-ով։ Նշված 20 ճնշումներից 11-ը ԶԼՄ-ների եւ լրագրողների ներգրավվածությամբ դատական նոր գործեր են։ Ընդ որում՝ բոլորն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։

2016 թ. առաջին եռամսյակը աչքի ընկավ նաեւ լրատվամիջոցներին օրենսդրական տարբեր նախաձեռնությունների միջոցով զսպաշապիկ հագցնելու փորձերով։ Այս առումով առավել ուշագրավ էր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը՝ լրագրողների եւ ԶԼՄ-ների գործունեությունը անհիմն սահմանափակող դրույթներով։

Մասնավորապես, այդ փաստաթղթի 65 հոդվածի 7-րդ կետը նախատեսում էր, որ ընտրությունների օրը յուրաքանչյուր ընտրատեղամասում միաժամանակ կարող է գտնվել ընդամենը 8 տեղական դիտորդ եւ լրատվամիջոցի ներկայացուցիչ: Լրագրողներն ու լրագրողական կազմակերպություններն անընդունելի համարեցին այս դրույթը։ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ նշելով, որ նման պահանջը կկաշկանդի ԶԼՄ- ների ազատությունը եւ արգելք կհանդիսանա ընտրական գործընթացն օբյեկտիվորեն լուսաբանելու համար, առաջարկություններ է ներկայացրել նախագիծը հեղինակած կառավարության աշխատանքային խմբին։

Լուրջ մտահոգություն առաջացրեց նաեւ ԸՕ նախագծի հետ մի փաթեթում ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է ընդլայնել ՀՌԱՀ-ի պատժիչ գործառույթները՝ նրան վերապահելով ընտրությունների ժամանակ կրկնակի խախտում թույլ տված հեռուստառադիոհեռարձակողի լիցենզիան կասեցնելու իրավունք։ Մինչդեռ, այդ քայլն ընդունելի կարելի է համարել միայն այն դեպքում, եթե իրականացվի դատարանի միջոցով, որպեսզի լրատվամիջոցը պաշտպանվելու հնարավորություն ունենա: Իսկ առաջարկված տարբերակում ակնհայտ է, որ ՀՌԱՀ-ը ստանձնում է դատարանի լիազորություններ, ինչում նաեւ «թաքնված գրաքննության» սպառնալիք է նկատվում։

Անընդունելի են նաեւ օրինագծի մյուս սահմանափակումները՝ կապված նախընտրական քարոզարշավի ընթացքում կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների՝ ՀՀ-ում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը վերահեռարձակելու պահանջի հետ։ Սա եւս «թաքնված գրաքննության» փորձ է եւ խոչընդոտ հեռարձակող ԶԼՄ-ների՝ ընտրարշավներն ազատ լուսաբանելուն։

ԽԱՊԿ-ը լրագրողական գործընկեր կազմակերպությունների հետ միասին այս օրինագծի վերաբերյալ առաջարկություններ է մշակել ու ներկայացրել աշխատանքային խմբին։ 2016 թ. առաջին եռամսյակում չլուծված մնաց հեռարձակման ոլորտի եւս մեկ կարեւորագույն խնդիր՝ ամբողջական անցում չկատարվեց անալոգայինից թվային հեռարձակման։ Այսինքն՝ խախտվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետը, համաձայն որի այս տարվա հունվարի 1-ից պետք է անջատվեր անալոգային հեռարձակումը եւ գործեր միայն թվայինը։ Գլխավոր պատճառն այն է, որ կառավարությունը դեռ չի լուծել անապահով ընտանիքներին անվճար տրամադրվելիք ապակոդավորող սարքերի բավարար քանակի գնման եւ բաշխման հարցը։ Տարիներ շարունակ պետության այս պարտավորությունը անտեսվում էր։

ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության համար անբարենպաստ քաղաքական միջավայրի մասին են վկայում 2016-ի առաջին եռամսյակում արձանագրված մի շարք դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու այլ հայտնի անձինք արհամարհական ու վիրավորական, նույնիսկ ատելության հասնող արտահայտություններ են թույլ տվել լրագրողների հասցեին, փորձել «դասեր» տալ նրանց։ Առավել վրդովվեցուցիչ էր փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, լրագրողների հետ առնչվելիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը:

Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով, Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ լրագրողական 10 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ու իրենց վրդովմունքն են հայտնել այս պատգամավորի վարվելակերպի առնչությամբ: