Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին «Սրբազան պաշտպանության» շաբաթվա առիթով ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին։
Իր ուղերձում նա անդրադարձել է Իրանի հարավում գտնվող ծովերում ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա ուժերի գործունեությանը, հայտնում է Tasnim-ը։
Խամենեիի խոսքով՝ նախկինում Իրանի հարավում գտնվող ծովերը թշնամական ուժերի խաղահրապարակն էին, սակայն իրանական ուժերի հասցրած հարվածներից հետո օտարերկրյա ուժերը չեն համարձակվում առաջանալ Արաբական ծովից այն կողմ:
Նա նաև նշել է, որ այսօր ոմանք Իրանին անվանում են աշխարհի չորրորդ գերտերություն:
«Իհարկե, նրանք դա ասում են աշխարհիկ հաշվարկների հիման վրա։ Սակայն աստվածային հաշվարկների համաձայն՝ մենք համարվում ենք աշխարհի գլխավոր ուժը», — հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։