Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)
Հասարակություն

ՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, ինչպես նաև OpenAI-ի կրթական, հետազոտական և տեխնիկական թիմերի ներկայացուցիչներ։

Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում Հայաստանի դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները սեպտեմբերից հասանելիություն ունեն ChatGPT Edu և Codex հարթակներին՝ ստանալով շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն։ Քննարկվել են ծրագրի պիլոտային փուլի ընթացքին, ուսուցիչների վերապատրաստմանը, ԱԲ կարողությունների զարգացմանը, ծրագրի արդյունքների գնահատման մեխանիզմներին, անվտանգ և պատասխանատու կիրառման սկզբունքներին, ինչպես նաև հետագա ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում ԱԲ գործիքների կիրառման առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ այս փուլում հիմնական շեշտադրումն ուսուցիչներին աջակցելու և նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու վրա է դրվում։ Միաժամանակ, ԱԲ-ն դիտարկվում է որպես սովորողների անհատական կրթական կարիքներին և առաջընթացին աջակցելու գործիք։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդգծել է ուսուցչի ուղղորդող դերը՝ հաշվի առնելով, որ սովորողներն արդեն իսկ ակտիվորեն օգտվում են ԱԲ տարբեր գործիքներից։

Նշվել է, որ ուսուցիչների և դպրոցների ղեկավարների համար մշակվել են օժանդակ նյութերի ու ԱԲ գործիքներին տրվող հրահանգների օրինակներ, որոնք կարող են կիրառվել դասերի պլանավորման, չափորոշիչներին համապատասխան ուսումնական նյութերի և գնահատման տարբեր մոտեցումների մշակման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կրթական համակարգում ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին․ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» և Step AI կրթական ծրագրերը՝  նախատեսված ավագ դպրոցների համար։

OpenAI-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի մեկնարկային փուլում ուսուցիչներն արդեն մեծ հետաքրքրություն և ակտիվություն են ցուցաբերում։ Կարևորվել է նաև հայաստանյան հետազոտողների, համալսարանների և կրթական կազմակերպությունների ներգրավումը՝ տեղական հետազոտական կարողությունների զարգացման և միջազգային գործընկերների հետ կապերի ձևավորման նպատակով։ Քննարկվել են նաև ուսուցիչների համար վեբինարների, կարճ ուսուցողական տեսանյութերի և ուսումնական ծրագրին համապատասխան նյութերի մշակմանն առնչվող հարցեր։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել սովորողների կողմից ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը, երեխաների պաշտպանությունը, ծնողների իրազեկումը, ինչպես նաև կրթական հաստատություններում համապատասխան քաղաքականությունների ձևավորումը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են պիլոտային փուլի ընթացքում փաստական տվյալների հավաքագրումը, ուսուցիչների և կրթական հաստատությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև ծրագրի աշխարհագրական ու բովանդակային ընդգրկման գնահատումը։

OpenAI-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ աջակցելով հետազոտություններին, ուսուցիչների վերապատրաստմանը և ԱԲ-ի կիրառման վերաբերյալ քաղաքականությունների մշակմանը։ Կարևորվել է նաև ԱԲ գործիքների կիրառումը երիտասարդական քաղաքականության  ծրագրերում։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի պետական ֆինանսավորման հնարավորությունը։

Հայաստան այցի շրջանակում OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ: