Եմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Միջազգային

Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է հաղորդագրությունները, ըստ որոնց Եգիպտոսի իշխանությունները Իսրայելին նախապես զգուշացրել էին ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին նախապատրաստվող հարձակման մասին։ Իսրայելի վարչապետը կարգադրել է նաև զրպարտության հայց ներկայացնել նման պնդումների հեղինակների դեմ։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եգիպտոսը, ենթադրաբար, Իսրայելին մի քանի անգամ զգուշացրել էր հարձակման նախապատրաստման մասին։ Պարբերականի տվյալներով՝ այդպիսի նախազգուշացումներից մեկն իսրայելական կողմին փոխանցել էր Աբբաս Քամելը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Եգիպտոսի հետախուզության ղեկավարի պաշտոնը։

«Հոկտեմբերի 7-ին նախորդած ամիսներին Նեթանյահուն չի հանդիպել և չի խոսել Աբբաս Քամելի հետ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Եգիպտոսի հետախուզական ծառայությունը, և Իսրայելի հատուկ ծառայություններից ոչ մեկը վարչապետին եգիպտական նախազգուշացումը չի փոխանցել»,- ասված է Նեթանյահուի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այդ կապակցությամբ վարչապետն իր ներկայացուցիչներին հանձնարարել է զրպարտության հայց ներկայացնել։

Սա նմանատիպ առաջին հայցը չէ, որը նախաձեռնել է Նեթանյահուն՝ հարձակման նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասին հրապարակումների կապակցությամբ։ Երեք շաբաթ առաջ էլ նա փաստաբաններին հանձնարարել էր դատարան դիմել Haaretz-ի դեմ։ Պարբերականը պնդում էր, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից տասը օր առաջ Նեթանյահուն, ենթադրաբար, զանգահարել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայիդ Ալ Նահյանին և զգուշացրել նրան Գազայում ՀԱՄԱՍ-ի այն ժամանակվա առաջնորդ Յահյա Սինվարի՝ Իսրայելի դեմ լայնածավալ հարձակում իրականացնելու ծրագրերի մասին։

Նեթանյահուի ասելով՝ վարչապետի աշխատակազմը, Ազգային անվտանգության խորհուրդը և ռազմական քարտուղարությունը ստուգել են համապատասխան ժամանակահատվածում նրա հեռախոսազանգերի մատյանները, սակայն նման խոսակցության վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերել։

2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների զինված անդամները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայելի տարածք։ Հարձակման հետևանքով զոհվել են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, շուրջ 250 մարդ պատանդ է վերցվել։ Հարձակումը դարձել է Գազայի հատվածում երկարատև մարտական գործողությունների և դրան հաջորդած տարածաշրջանային լարվածության սրման սկիզբը։