Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մամուլ

Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27: Կրկին՝ կիրակի, ինչպես 6 տարի առաջ: Առավոտից խունկ էր բուրում «Եռաբլուրը»: «Եռաբլուրները»՝ Հայաստանով մեկ: Մարդիկ գալիս էին խոնարհվելու 44-օրյա պատերազմում զոհված իրենց զավակի, թոռան, զարմիկի, հարազատի շիրիմին...

Իսկ երեկոյան սոցցանցերը «պայթեցին» այն տեղեկությունից, որ Հանրային հառուստաընկերությունը «տժժիկներով», ուրախ, «ֆեստիվառային» համերգ է հեռարձակում: Քիչ է ասել, թե մարդիկ վրդովվել են:

Շատերը դեռ քննարկում են այդ խայտառակ իրողությունը, որ այն օրով, երբ հանրությունը, առնվազն հանրության մի զգալի մասը հիշում է պատերազմի զոհերին, Հ1ով Թաթա Սիմոնյանի համերգն են հեռարձակել, տաշի-տուշի, էլի: Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ Թաթան դատապարտող հայտարարություն արեց այդ հեռարձակման վերաբերյալ՝ այն բնորոշելով որպես «արդարացում չունեցող կոպիտ սխալ»: Ի դեպ, Թաթա Սիմոնյանը ներողություն խնդրեց, չնայած այնքան էլ հասկանալի չէ, թե ինքն ինչ կապ ուներ իր՝ ավելի վաղ տեսագրված և իրեն չպատկանող համերգի նյութը հեռարձակելու հետ: Խայտառակ պատմությունը շարունակություն ստացավ Հանրային հեռուստաընկերության անունից տարածված ներողության տեքստով: Մասնավորապես. «...Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը: Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»:

Սխա՞լ: Ընդամե՞նը: Ի՞նչ են ասում առհասարակ. սխալ բան ենք արել, կներե՞ք:

Լավ, ո՞ւմ համար է նման «ապաշխարական» գրվել, ո՞վ է լինելու այն դյուրահավատության չեմպիոնը, որ կհավատա, թե Հ1-ում չգիտեին՝ սեպտեմբերի 27-ն ինչ օր է, և նախապես հեռարձակման ծրագիրը կազմելիս չէին հասկանում, որ «ժամանցային համերգը» հեռարձակելը սխալ է: Չէ, ինչպես ասվում է՝ ներողությունը հանրության կողմից չընդունվեց: Առավել ևս՝ նույնիսկ ներողության տեքստում բառ անգամ չկա, թե ինչ սխալի համար են ներողություն խնդրում, այսինքն՝ նույնիսկ «մեղայականի» մեջ խուսափել են պատերազմի անունը տալ:

Բայց ինչն է առավել հետաքրքիր: Վրդովված արձագանքների շարքում հաճախ կարելի էր հանդիպել ձևակերպման, թե... «ինչպե՞ս կարելի է»: Այո, չէր կարելի: Բայց...

Մի՞թե իրոք կա մարդ, որը կարծում է, թե Հ1-ի ղեկավարությունն ինքնագլուխ է նման բան արել: Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ դա ինչ-որ սխալմունք, պատահականություն կամ թյուրիմացություն է եղել:

Չի՛ կարող լինել նման բան: Ծրագրային «սետկան» հենց այնպես չի ստեղծվում:

Ավելին, տեղի ունեցածը հստակ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների տարած գծի մեջ կամ վարած քաղաքականության շրջածիրում: Հստակագույնս: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ փաշինյանական իշխանությունից ոչ ոք, ոչ մի ներկայացուցիչ մեկ բառ անգամ չասաց, նույնիսկ մի փոքր ակնարկ չարեց, որևէ կերպ չանդրադարձավ 44-օրյա պատերազմին:

Դա ավելին է, քան փաստը: Այնքան խոսուն, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ հիշվի պատերազմի մասին, բացի այդ, քիչ նշվի կամ ընդհանրապես չնշվի Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության, նախահարձակ ագրեսիվ պատերազմ վարելու մասին:

Նաև դրա համար էր, որ «Հիշատակի օրը» տեղափոխեցին հունվարի 27՝ Բանակի օրվա նախօրե: Դա հնարավոր երկու շարժառիթ կարող էր ունենալ. նախ՝ որպեսզի բանակն ասոցացվի սգի ու մահվան հետ, և հետո՝ անվանեցին բոլոր զոհվածների հիշատակի օր, որպեսզի ընդհանուրի մեջ լղոզեն, չհիշատակեն 44-օրյա պատերազմում զոհվածներին, քիչ-քիչ մոռացվի, հասարակության հիշողությունից ջնջվի:

Հասարակության քաղաքականապես ակտիվ կողմնորոշված շերտերի դեպքում դա չի հաջողվում: Նաև անմիջական կորուստ ունեցող հազարավոր մեր հայրենակիցներն էլ, իհարկե, չեն մոռանա: Բայց այնպես չէ, թե իշխանության հետևողական քարոզչությունը և հիշողությունաջնջումը հետևանքներ (այս դեպքում՝ արդյունքներ չես ասի) չունի:

 

Հ1-ի դեպքում պարզ է: Բայց այդ օրը նաև մի շարք տեղերում կարելի էր տեսնել, որ հարսանիքներ կան: Նրանց էլ հո իշխանությունները չեն կարգադրե՞լ: Կամ հո բոլոր հարսանքավորները քպակա՞ն չէին:

Բայց վերադառնանք բուն թեմային: Նրան, թե ինչու են ուզում մոռացության մատնել: Դա էլ է շատ պարզ: Մի կողմից՝ Փաշինյանի իշխանությունը կաշվից դուրս է գալիս, որ Ադրբեջանի թշնամական, հանցագործ և հայերի արյան մեջ կորած դեմքը աստիճանաբար «մաքրի»: Տեսեք, ինքը մրցանակ է ստանում, ասում է՝ Ալիևին էլ էր պետք այդ մրցանակից տալ, միասին ենք եղել և այլն: Մյուս կողմից՝ իրենք էլ հո շատ լավ գիտեն, որ այդ պատերազմն իրենք են բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Այո, նախահարձակ եղել է Ադրբեջանը, արյան ու հանցանքի մեջ թաթախված է Ադրբեջանը: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ի իշխանությունն ամեն ինչ արել են, որպեսզի դեպքերի շղթան հանգեցնի նման աղետային զարգացման:

Մեկ անգամ չէ, որ հանգամանորեն վերլուծել ենք այդ ընթացքը՝ սկսած բանակցային պրոցեսը փակուղի մտցնելուց, միջնորդների առաջարկությունները մերժելուց, ռազմահայրենասիրական պաթոս կեղծելով «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարելուց, վերջացրած պատերազմը կանխելու կոնկրետ փորձերից հրաժարվելով և աննպաստ վիճակում պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելով:

Բայց կան նաև այլ խոսուն փաստեր, որոնք առավել քան համոզիչ հիմնավորում են, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Արցախն ամեն գնով տապալելն էր: Սկզբունքորեն, նա ինքն է նման ինքնախոստովանական հայտարարություններ արել:

Նա ինքն է այդ ամենը նշել որպես «գիտակցված զոհողություն»: Ավելին, նա Արցախը համարել է «վզի պարան», իսկ Արցախը թշնամուն հանձնելը՝ վզի թոկից ազատվել:

Ու դրա համար նա ու իր իշխանավորները մահվան են մատնել հազարավոր զինվորների, տնազուրկ ու երկրազուրկ են արել 150 հազար հայերի, ավելին՝ շարունակում են պատերազմի սպառնալիքներով նոր զիջումներ նախազդել:

Մի՞թե նրանք կցանկանան, որ մարդիկ հիշեն իրենց բերած պատերազմի ու այդ պատերազմի զոհերի մասին:

«Հաղթանակ» զբոսայգու արտաքին պարսպից հո հենց այնպես չեն քերում հրետանավոր, 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարի որմնանկարը: Դպրոցներում հո հենց այնպես չեն ջնջում «փառքի անկյունները»...

Այնպես որ, Հ1-ի կողմից տաշ-տմբլ համերգ հեռարձակելը ոչ թե սխալ է, այլ օրվա իշխանության քաղաքական գլխավոր գծի քարոզչական մարմնավորում:

«...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: