Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի վերջին այցելել էր Ղրղզստանի Հանրապետություն։ Այցի ժամանակ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենեկ Կուլուբաեւը Միրզոյանին կաշվե պայուսակ է նվիրել՝ 35x28 սմ չափերով։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պայուսակը հայտարարագրվել է, այն արժե 62 հազար 202 դրամ։