Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվել
Հասարակություն

Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ

Սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։

Միջոցառումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վերարտադրողական առողջության իրավունքի երաշխավորմանը, այդ ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև բժշկական էթիկայի և մարդու իրավունքների փոխկապվածությանը։

Առանձին ուշադրություն է դարձվել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, դրա կանխարգելման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանն ու հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային նվիրված` «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը։

Այնուհետև տեղի է ունեցել «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով պանելային քննարկում, որը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։

Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերարտադրողական առողջության ոլորտում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համապատասխան իրավական երաշխիքների առկայություն, այլև հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերի հաղթահարում և այնպիսի միջավայրի ձևավորում, որտեղ յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր իրավունքները՝ զերծ խտրականությունից և իրավունքներին անհարկի միջամտությունից։

Պաշտպանը նշել է, որ վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է:

Քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և փորձագետներ։

Միջոցառումը հնարավորություն է տվել մասնագիտական քննարկման ձևաչափով անդրադառնալու վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, էթիկական մոտեցումների և առկա խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության հարցերին։

Քննարկումը կարող է հիմք հանդիսանալ տարբեր ոլորտների մասնագետների միջև հետագա համագործակցության ամրապնդման, ինչպես նաև վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։