Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
ՀԱՄԱՍ-ի Գազայի հատվածի հյուսիսային բրիգադի հրամանատար Իզզադին ալ-Բիքը նախորդ գիշեր իսրայելական հարվածի հետևանքով մահացել է։
Այս մասին հայտարարել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նեթանյահուի և Կացի համատեղ հայտարարության համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի անմիջական թիրախը հենց Իզզադին ալ-Բիքն է եղել։ Իսրայելի իշխանությունները նրան մեղադրում են իսրայելական ուժերի դեմ հարձակումներին մասնակցելու և նոր զինյալներ հավաքագրելու մեջ։
Պաղեստինյան լրատվամիջոցների տվյալներով՝ ալ-Բիքը զոհվել է Գազա քաղաքի Ալ-Նասր թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքին հասցված հարվածի հետևանքով։