Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ հանգիստ նկարում է տարածքը (տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Քաղաքականություն

Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։

Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից քննչական մարմինները հրաժարվել են։

Նիկոլ Փ․-ն փակ դատավարություն է անցկացնում երկու հիմնական պատճառով․

1. Նախընտրական փուլում շեփորահարված լկտի ստերը փլվել են, և նա ուզում է, որ ճշմարտությունը հնարավորինս քիչ մարդկանց հասանելի դառնա,

2. Նա դեռ հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին։

Քանի որ դատավարությունը փակ է, բայց առնչվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությանն ու հայ-ռուսական հարաբերություններին, ուստի հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ «մեղադրանքներ» են ներկայացվել և ինչ հետևանքների կարող է հանգեցնել Նիկոլ Փ․-ի հերթական հակապետական, հակահայկական արկածախնդրությունը։

Ի վերջո, ինչի՞ մասին է այս «գործը»։

Ըստ Նիկոլ Փ․-ի՝ պետական դավաճանություն և լրտեսություն է`

1. Քաղաքական գործիչ լինելը և հակաիշխանական հայացքներ ունենալը (ի դեպ, այս նախադասությունը վերցված է ինձ ներկայացված մեղադրական եզրակացության ամփոփիչ հատվածից),

2. Ռուսաստանին ոչ թե որպես թշնամի, այլ ռազմավարական դաշնակից պետություն դիտարկելը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հեռացմանը դեմ լինելը,

3. Սահմանագծման և սահմանազատման գործընթացը Հայաստանի միակողմանի զիջումների միջոցառման վերածելուն դեմ լինելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, սահմանազատումն ու սահմանագծումը փոխհամաձայնեցված, հստակ քարտեզով իրականացնելուն կողմ լինելը։

Սա աշխարհաքաղաքական աննախադեպ դատավարություն է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում։

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»։ Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ․-ն։
Դատարանն ըստ այդմ պետք է որոշում կայացնի, թե արդյոք Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։

Դատարանը պետք է որոշում կայացնի՝ Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։

Եվ երրորդ՝ դատարանը նաև պետք է որոշի, թե արդյոք ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։
Այլ հարցեր այս «գործում» չկան։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
29.09.2026թ.