Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Հասարակություն

Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան

«Եկեղեցու և պետության միջև տարաձայնությունները չպետք է վերածվեն ժողովրդի ներսում թշնամանքի։ Եթե անհրաժեշտ է երկխոսության կամ միջնորդության ձևաչափ, այն կարող է ներառել իրավաբանների, եկեղեցական իրավունքի մասնագետների, հոգևորականների, աշխարհական հավատացյալների և, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային փորձ ունեցող մասնագետների»,- նշել է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցին։

Իսահակ Սրբազանը գրել է. 

«Պետություն և Եկեղեցի․ բարեփոխման սահմանները

«Որպէս զի ամենեքեան մի լինիցին» (Հովհ. 17:21)։

ՀՀ կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ում համար կարևոր են Հայաստանի պետականությունն ու Հայ Եկեղեցու պատմական և հոգևոր առաքելությունը, ինչպես նաև մեր հանրության ներքին համերաշխությունը։ Զեկույցում արծարծվում են մի շարք հարցեր, որոնցից որոշները տարբեր առիթներով տեղ են գտել հասարակական խոսույթում՝ երբեմն մեզ հասնելով հիմնականում ենթադրությունների, տարաբնույթ խոսակցությունների և չհաստատված տեղեկությունների տեսքով։

Այսօր դրանց շուրջ առկա տարբեր տեսակետներն ու մեկնաբանությունները գուցե կարող են դառնալ առիթ՝ հարցերին ավելի խաղաղ, խորքային և անկողմնակալ անդրադառնալու համար՝ սակայն միայն փոխադարձ հարգանքի, զգուշավորության և ճշմարտությունը հասկանալու և գնահատելու անկեղծ ձգտման պայմաններում։

Միևնույն ժամանակ, հենց այն հանգամանքը, որ այդ հարցերը համակարգված կերպով ներկայացվում են ՀՀ կառավարության անունից, պահանջում է դրանց նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն։ Սա այլևս միայն հասարակական քննարկում չէ, քանի որ պետական իշխանությունն է հանդես գալիս այդ խնդիրների գնահատմամբ։ Ուստի զեկույցը կարևոր է դիտարկել ոչ միայն այն հարցի շուրջ, թե ինչ խնդիրներ է այն բարձրացնում, այլև՝ ինչ նպատակով է պետությունը դրանք համակարգում և գնահատում, որն է դրա իրավական ու սահմանադրական հիմքը. ավելի դիպուկ՝ որտեղով է անցնում պետության պատասխանատվության ու Հայ Եկեղեցու ինքնավարության սահմանը։

Եթե նպատակը հանրային հնչեղություն ստացած խնդիրների ուսումնասիրությունն է և դրանց շուրջ հասարակական քննարկմանը նպաստելը, ապա դա պետք է հստակորեն տարանջատվի Եկեղեցու ներքին կառավարման կամ կանոնական հարցերի վերաբերյալ պետական որոշումներ ձևավորելու մտադրությունից։ Եթե Եկեղեցու կառավարման, ֆինանսական թափանցիկության, հոգևորականների վարքագծի, ներքին պատասխանատվության կամ կառավարման արդյունավետության վերաբերյալ խնդիրներ կան, ապա դրանք պետք է ուսումնասիրվեն և լուծումներ ստանան։ Սակայն յուրաքանչյուր պնդման դեպքում պետք է տարբերակել փաստը վկայությունից, մամուլի հրապարակումից ու քաղաքական գնահատականից։ Հրապարակումը կամ հայտարարությունը կարող է հիմք լինել խնդիրը ուսումնասիրելու համար, բայց ինքնին չի կարող հավակնել հաստատված փաստի։ Որովհետև հրապարակումները, առհասարակ, բազում են ու բազմաբնույթ... Ուստի կարևոր է նաև հասկանալ՝ պետական փաստաթղթում ներկայացվող ծանր գնահատականները որքանո՞վ են ստուգված և բավարար չափով հիմնավորված։

Պետական իշխանության խոսքը առանձնահատուկ կշիռ ունի։ Այդ պատճառով նրանից պետք է ակնկալել նաև առանձնակի զգուշություն, ճշգրտություն և հիմնավորվածություն։ Ճշմարտությունը չի դադարում ճշմարտություն լինելուց միայն այն պատճառով, որ որևէ հարց բարձրացրել է քաղաքական իշխանությունը։ Եթե Եկեղեցու ներսում առկա են խնդիրներ, դրանք ի հարկե պետք է ճանաչվեն և լուծվեն։ Բայց այստեղ դարձյալ առաջ է գալիս սկզբունքային սահման․ Եկեղեցու խնդիրների գոյությունը և այդ խնդիրները լուծելու պետական իրավասությունը նույն բանը չեն։ Պետությունը կարող է և անգամ պարտավոր է պահանջել իր իրավազորության ներքո գտնվող օրենքների պահպանումը։ Սակայն Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգևոր կառավարման համակարգը և եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի։

Եկեղեցական բարեփոխումը, եթե դրա անհրաժեշտությունը հաստատվում է, նախ և առաջ պետք է ունենա կանոնական լեգիտիմություն։ Այն պետք է լինի բնական, ծնվի Եկեղեցու ներսում՝ հոգևորականների, հավատացյալների և համապատասխան եկեղեցական մարմինների մասնակցությամբ։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենաբարի մտադրությամբ իրականացվող փոփոխությունը կարող է ստեղծել նոր և շատ ավելի խոր խնդիր՝ Եկեղեցու ինքնավարության սահմանների խախտման վտանգ։ Բայց և Եկեղեցու ինքնավարությունը ևս պետք է հասկանալ ոչ թե որպես քննադատությունից մեկուսանալու իրավունք, այլ՝ որպես սեփական խնդիրների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն։ Եթե հավատացյալների կամ հասարակության շրջանում առկա են հիմնավոր մտահոգություններ, դրանց պատասխանը չպետք է սահմանափակվի միայն պետական միջամտության անթույլատրելիությունը շեշտելով։ Եկեղեցին նույնպես ունի բարոյական և հոգևոր պատասխանատվություն՝ լսելու այդ մտահոգությունները, քննելու դրանք և անհրաժեշտության դեպքում կանոնադրական ճանապարհով իրականացնելու բարեփոխումներ։ Այս իմաստով կառավարության զեկույցը թերևս կարող է դիտարկվել նաև որպես առիթ՝ Եկեղեցու ներսում կուտակված հարցերն ինստիտուցիոնալ ընթացակարգերով վերանայելու համար։ Սակայն այդ գործընթացի նախաձեռնությունն ու պատասխանատվությունը պետք է մնան Եկեղեցու կանոնական և հոգևոր դաշտում՝ չվերածվելով պետական վերահսկողության։

Առանձնահատուկ զգուշություն և խոր հարգանք է պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնավարման վերաբերյալ հարցերի քննարկումը։ Անկախ հասարակության մեջ առկա կարծիքներից՝ խոսքը միայն մեկ անձի կամ մեկ պաշտոնի մասին չէ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը Հայ Եկեղեցու բազմադարյա հոգևոր ավանդույթի և մեր ժողովրդի եկեղեցական կյանքի կարևորագույն կենտրոններից է։ Հետևաբար հարցի շուրջ յուրաքանչյուր գնահատական պետք է լինի առավելագույնս փաստարկված, զուսպ և հարգալից՝ բացառելով անձնական վիրավորանքը, քաղաքական անվանարկումը կամ այնպիսի մոտեցումը, որը կարող է ընկալվել որպես Եկեղեցու ներքին գործերին պետական միջամտություն։

Եկեղեցին մեր պատմության մեջ ոչ միայն կառույց է, այլև աղոթքի, մխիթարության և ազգային հիշողության տուն։ Պետությունը մեր ընդհանուր հայրենիքի կազմակերպված կամքն է և օրենքի պատասխանատվությունը պահպանող հաստատությունը։ Եկեղեցու և պետության միջև տարաձայնությունները չպետք է վերածվեն ժողովրդի ներսում թշնամանքի։ Եթե անհրաժեշտ է երկխոսության կամ միջնորդության ձևաչափ, այն կարող է ներառել իրավաբանների, եկեղեցական իրավունքի մասնագետների, հոգևորականների, աշխարհական հավատացյալների և, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային փորձ ունեցող մասնագետների։ Սակայն նման գործընթացի նպատակը չպետք է լինի Եկեղեցուն վերահսկելն ու նրա փոխարեն որոշումներ կայացնելը։ Առաջնորդողը պետք է լինի ոչ թե հաղթելու, այլ ծառայելու և միմյանց չկորցնելու գաղափարը։

Այս ամենը կարող է խորացնել մեզանում բաժանումները։ Բայց կարող է նաև դառնալ հնարավորություն՝ ունենալու ինքնաքննության և պատասխանատվության ավելի մեծ կարողություն ունեցող Եկեղեցի, ավելի զուսպ և իր իրավասությունների սահմանները հարգող պետություն ու հավասարակշռված և խոհեմ հասարակություն, որը կարողանում է իր ամենազգայուն տարաձայնությունները շտկել ու հանգուցալուծել ոչ թե թշնամանքով, քանի որ համերաշխությունն անպայմանորեն չի ենթադրում համակարծություն, այլ՝ ողջախոհությամբ, հավատքով և փոխադարձ հարգանքով, ինչպես ասում է Ավետարանը՝ «Ամենայն ինչ ձեր եղիցի սիրով» (Ա Կորնթ. 16:14)»։