Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Քաղաքականություն

«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»

Այսօր կարդացի, որ Բաքվի նախաձեռնող խումբը պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես գալ «Վերադարձի իրավունքը և ապագաղութացումը․ հետաձգված պատմական արդարության վերականգնումը» թեմայով առաջարկով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը։ 
 
«Այսինքն՝ ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը՝ կոնկրոտ մատնանշելով, թե դրանք ինչ պայմաններով են լինելու:
 
Ըստ էության՝ սա պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական ադրբեջանական հայտարարություն, այլ որպես քաղաքական օրակարգի հետևողական ձևավորման փորձ։
 
Այստեղ խնդիրը «վերադարձի իրավունքը» ձևակերպման մեջ է։ Եթե հարցին նայեք ավելի լայն բացվածքով, ապա այստեղ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը Հայաստան ներկայացվում է որպես իրավական ու պատմական իրավունք, այս կերպ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական պահանջը տեղափոխել միջազգային իրավաքաղաքական դաշտ։ Իսկ «ապագաղութացում» և «պատմական արդարության վերականգնում» ձևակերպումները այդ պահանջին տալիս են ավելի լայն միջազգային փաթեթավորում։
 
Այսինքն՝ Բաքուն այսօր պարզապես չի խոսում անցյալի մասին, այլ փորձում է ձևակերպել ապագայի իր պահանջների բառապաշարը։
 
Փաստացի Ադրբեջանը շարունակում է իր անուղղակի պատերազմը՝ պատմական, մշակութային, տեղեկատվական ու քաղաքական հարթություններում, իսկ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը շարունակում է հանրությանը մատուցել «տևական խաղաղության» իր պատկերացումը։ Ավելին՝ Փաշինյանի քաղաքական տրամաբանության մեջ նույնիսկ հակադարձելը հաճախ ներկայացվում է որպես «կոնֆլիկտային տրամաբանություն»։ Նա հենց այդ հիմնավորմամբ է խոսում Հայաստանի Անկախության հռչակագրի մասին՝ պնդելով, որ Հայաստանը չի կարող շարունակել հակամարտության տրամաբանությամբ։
 
Իրականում դրա հետևանքը բավական պարզ է․ Ադրբեջանը շարունակում է խոսել, պահանջել, վերաշարադրել պատմությունը և իր թեզերը հասցնել միջազգային հարթակներ, մինչդեռ հայկական կողմը հաճախ սեփական հակադարձումն անգամ դիտարկում է որպես խաղաղությանը սպառնացող քայլ։
Ասվածի ցցուն օրինակը Գանձասարի վերջին դեպքը էր, երբ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ Գանձասարը ներկայացրեց որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն և հայկական ձեռագրերի վերաբերյալ առաջ քաշեց վիճահարույց պատմական պնդումներ։ Մինչ այս պահը Հայաստանի կողմից քաղաքական մակարդակում կոշտ ու համարժեք հակադարձում չհնչեց՝ փոխարեն կրկին շեշտադրվեց խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, ինչ-որ անհոդաբաշխ բարբաջանքների տեսքով:
Փոխարենը՝ որոշ անհատներ պնդում են, որ Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանությանը «ոչ մի սպառնալիք» չի տեսնում։
 
Ստացվում է մի իրավիճակ, որտեղ Բաքուն հետևողականորեն առաջ է մղում իր օրակարգը, իսկ Երևանը՝ սեփական ինքնախաբկանքը ներկայացնում է որպես «խաղաղության քաղաքականություն»։
 
Բանն այն է, որ խաղաղությունը չի նշանակում լռել հակառակորդի ձևակերպած պահանջների առաջ։ Ասեմ ավելին, չարձագանքելը չի վերացնում օրակարգը․ պարզապես թողնում է այն առանց հայկական հակադարձման։
 
Ուստի գլխավոր հարցը մնում է հետևյալը. եթե Ադրբեջանը շարունակում է իր պայքարը կոնկրետ տիրույթներում, իսկ Հայաստանը այդ ամենին պատասխանում է միայն «խաղաղության» մասին խոսելով, ապա իրականում ի՞նչն է դադարել՝ պատերազմը, թե՞ պարզապես փոխվել է դրա ձևը»։