Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Քաղաքականություն

Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան

«Շուրջ մեկ ամիս առաջ վերլուծությունների շարք էի հրապարակել, այն մասին, որ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ, կամ ԵԱՏՄ, այլ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը: Արդեն տեսանելի է, որ առաջիկայում նրա ձեռքից «վերցնելու են» այդ իրավունքը»,-ասում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին» վերտառությամբ գրառման մեջ:

«Քանի դեռ խոսքը Ռուսաստանի և Եվրամիության մասին էր, Նիկոլենք դեռ կարող էին ձևացնել, թե գործ ունեն «բազմավեկտոր», «դիվերսիֆիկացիոն» քաղաքականության հետ։ Սակայն դրան զուգահեռ, ի հայտ է գալիս ևս մեկ կոշտ երկընտրանք՝ ԱՄՆ - Իրան։

Փաշինյանն ԱՄՆ-ին ասում է. «Մենք ձեզ հետ ռազմավարական գործընկերություն ենք կառուցում», իսկ Թեհրանին՝. «Մի՛ անհանգստացեք, սա ձեզ չի սպառնում»։ Առայժմ այս երկու հայտարարությունները հնարավոր է հնչեցնել միաժամանակ։

Սակայն խնդիրն առաջանալու է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը դադարի թղթի վրա գրված մտքեր լինելուց և դառնա ֆիզիկական իրականություն։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչպե՞ս է Փաշինյանի «կառավարությունը»՝ մի աթոռից մյուսը տեղափոխվելու։

Բանավոր հայտարարություններով ՀՀ կառավարիչներն իհարկե կարող են միաժամանակ «բարեկամական հարաբերություններ» պահպանել ԱՄՆ-ի հետ, «լավ հարաբերություններ» ունենալ Իրանի հետ, խոսել «եվրոպական ինտեգրման» մասին, պահպանել «տնտեսական կապերը» ՌԴ հետ և ճամարտակել, որ հենց սա է նոր բազմավեկտոր, դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը։

Այս ամենը կարող են անել մինչև իրական կարմիր գծի հետ բախվելը։

Հարցն այն է, որ Հայաստանի համար ռեգիոնալ կարմիր գծերը չեն սահմանում ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը։ Մենք ունի երկու հարևան, որոնք իրական ճնշման լծակներ ունեն և որոնց համար տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունն անմիջական նշանակություն ունի: Դա Ռուսաստանն ու Իրանն են։

Եվրամիությունը կարող է Հայաստանին «շուկա» և վարկեր առաջարկել։ ԱՄՆ-ն կարող է առաջարկել ներդրումներ, քաղաքական աջակցություն և TRIPP։ Սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը Հայաստանի անմիջական հարևանները չեն։ Իրանը հարևան է: Ռուսաստանը նույնպես անմիջական հարևանությամբ է։

Փաշինյանի «կառավարությունը» դեռ կարող է ցատկոտել մի աթոռից մյուսը՝ Ռուսաստանից Եվրոպա, ԱՄՆ-ից Իրան, Արևմուտքից Արևելք։

Բայց երբ հերթական աթոռը չափազանց մոտենում է կարմիր գծին, առաջանում է բոլորովին այլ հարց. «Իսկ ընդհանրապես ո՞վ է անվտանգության տեսանկյունից պահում այդ աթոռը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ ավարտվում են գեղեցիկ դիվանագիտական հայտարարությունը, ու սկսվում է աշխարհագրությունը։

Իսկ, երբ աշխարհագրությունը սկսում է թեկադրել խաղի կանոնները, ավարտին է մոտենում նաև «միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը:

Ռուսաստանի պահանջը՝ ընտրել ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, ինչպես նաև մասնակցություն TRIPP-ում:

Իրանի պահանջը՝ ընդդեմ ամերիկյան ներկայության, և Հյուսի-Հարավի մեգանախագծի անխոչընդոտ գործարկումը:

Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը՝ Սյունիքով անխոչընդոտ անցում կատարելու և այն համառորեն «Զանգեզուրի միջանցք» անվանելու հարցում:

ԵՄ պահանջը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից ու Հայաստանից դուրս մղելու հարցում:

ԱՄՆ պահանջը՝ ռեգիոնալ կոմունիկացիաների և ռեսուրսների նկատմամբ գլոբալ վերահսկողություն սահմանելու քաղաքականության հարցում...

Հիմա էլ ԵԽԽՎ-ն է հանկարծ կասկածի տակ առնում վերջին ընտրությունների արդյունքներն ու ըստ այդմ՝ գործող կառավարիչների լեգիտիմությունը:

Պատերազմական և կոշտ հակասությունների ժամանակաշրջանում մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը հեշտությամբ վերածվելու է բոլորի հետ թշնամանալու կամ անտեսվելու վտանգավոր իրավիճակի»,-գրում է Զաքարյանը: