Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
Հասարակություն

Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայրում տեղի կունենա  Ալեն Սիմոնյանն ընդդեմ Սամվել Սամվելի Աշոտյանի դատական նիստը։ Այս մասին տեղեկացվում է տարածված հաղորդագրությունում, որտեղ մասնավորապես նշված է.

«Այս գործի նշանակությունը, մեր համոզմամբ, վաղուց դուրս է եկել երկու անձանց միջև սովորական քաղաքացիաիրավական վեճի շրջանակից և առնչվում է Հայաստանում խոսքի ազատության, քաղաքական քննադատության սահմանների և հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի՝ SLAPP-ների խնդրին։

Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է Սամվել Աշոտյանին հրապարակայնորեն հերքել 2025 թ. հոկտեմբերի 11-ին Facebook-ում հրապարակված «Կազինոները՝ բարձր հովանու ներքո» տեսանյութում հնչեցված տեղեկությունները, ինչպես նաև վճարել 1 մլն դրամ փոխհատուցում և 410 հազար դրամ դատական ծախս։

Այս գործը մեկուսացված իրադարձություն չէ։ Վերջին շրջանում բարձրաստիճան պետական և քաղաքական գործիչների կողմից քննադատների, քաղաքական գործիչների, ակտիվիստների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու զրպարտության հիմքով մի շարք քաղաքացիական հայցեր են ներկայացվել։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆյա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հերքում, ներողություն և դրամական փոխհատուցում։ Ալեն Սիմոնյանի կողմից ևս հրապարակայնորեն հայտնի են Սամվել Աշոտյանից բացի այլ անձանց ու լրատվականների դեմ ներկայացված 40-ից ավելի հայցեր։

Այս ֆոնին Հայաստանում արդեն մասնագիտական մակարդակով քննարկվում է SLAPP-ի՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի խնդիրը։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նշել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչների կողմից լրագրողների ու իրավապաշտպանների դեմ զրպարտության հիմքով դատական հայցերի առատությունը կարող է վնասել հանրային շահի պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությանը։ 2026 թ. հուլիսին Երևանում առանձին մասնագիտական քննարկում է անցկացվել հենց «SLAPP հայցերը Հայաստանում. որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեմայով։

Գործի նկատմամբ լրացուցիչ հանրային հետաքրքրություն են առաջացնում նաև Ալեն Սիմոնյանի և նախկին ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև հրապարակային հակասությունների ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքներն ու հայտարարությունները։ Հայկ Սարգսյանը հրապարակայնորեն մանրամասներ է ներկայացրել Ալեն Սիմոնյանի հետ իր հակամարտության և խաղամոլության ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների շուրջ տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։ Այդ հայտարարությունների և Սամվել Աշոտյանի հրապարակման առարկայի միջև հնարավոր առնչությունները, դրանց ապացուցողական նշանակությունը կամ բացակայությունը, բնականաբար, պետք է գնահատվեն դատարանի կողմից։

Միաժամանակ Հայաստանում շարունակվում է դատական իշխանության անկախության շուրջ քաղաքական և հասարակական բանավեճը։ 2026 թ. օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը Ազգային ժողովում խիստ քննադատության ենթարկեց գործող դատական համակարգը՝ այն բնութագրելով որպես «կաստայացված» և հիմնականում նախկին վերնախավերի շահերն ու հետաքրքրությունները պաշտպանող համակարգ։ Այս պայմաններում քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի և քաղաքացու միջև խոսքի ազատությանը վերաբերող դատական վեճի թափանցիկ և հանրային քննությունը հատկապես կարևոր է։

Դատարանի անկախությունը պետք է ապահովվի իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներով, սակայն հանրային նշանակություն ունեցող դատավարությունների նկատմամբ լրատվամիջոցների պատշաճ ուշադրությունը ևս կարևոր երաշխիք է՝ գործընթացը հնարավորինս թափանցիկ դարձնելու համար։

Այս գործը միայն Սամվել Աշոտյանի մասին չէ։ Սա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ակտիվ քաղաքացու նկատմամբ SLAPP հայցի միջոցով ճնշման փորձ է։

Այն նաև հարց է այն մասին, թե որտեղ է Հայաստանում անցնում սահմանը պաշտոնյայի հեղինակության պաշտպանության իրավունքի և իշխանություն ունեցող անձանց նկատմամբ ազատ քաղաքական ու հանրային քննադատության միջև»։