Պուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խստացրել է երկրից կանխիկ ռուբլու արտահանման կանոնները։
Նոր սահմանափակումների համաձայն՝ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար կանոններն ավելի խիստ են․ նրանց արգելվում է կանխիկ ռուբլի արտահանել նշված երկրներ՝ անկախ գումարի չափից։
Այսպիսով, նոր միջոցները սահմանափակումները տարածում են ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլև Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։