ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողության
Ռուսաստանի Դաշնությունում՝ «Չեբարկուլսկի» զորավարժարանում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ անցկացվող «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում քննարկվել է սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ գործողության իրականացումը։
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գնդապետ Ալեքսեյ Սգիբնևը զեկուցել է համատեղ գործողության իրականացմանվերաբերյալ որոշումը։
Փաստաթղթով սահմանվել են գործողության ընթացքում հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները, զինվածուժերի ստորաբաժանումների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների խնդիրները, ինչպես նաև կառավարման, փոխգործակցության և համակողմանի ապահովման հիմնական հարցերը։
Որոշման հաստատումից հետո ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մարմինները սկսել են գործողության պլանավորումը։ Զորավարժության շրջանակում ստորադաս միավորումներին, զորամասերին և ստորաբաժանումներին տրվել են մարտական կարգադրություններ՝ մարտական և հատուկ գործողությունների նախապատրաստման ու իրականացման համար։
Զորավարժության այս փուլում հիմնականուշադրությունը կենտրոնացած է ուժերի համատեղ կառավարման, փոխգործակցության և հնարավոր սահմանամերձ զինված հակամարտության պայմաններում գործողությունների համակարգման վրա։