Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին
Կիևում գիշերվանից ի վեր հնչել է պայթյունների չորրորդ շարքը, հայտնում է «Общественное» հեռուստաալիքը։
«Մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվում», — ասվում է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գիշերը նույնպես հաղորդվել էր Խարկովում և Չերկասիում պայթյունի ձայների մասին։ Առավոտյան նման տեղեկություններ են ստացվել նաև Ռովնոյից։
Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարված։
Հակառակորդի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում որոշումների կայացման կենտրոններին, ձեռնարկություններին և պահեստներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։
Ռուսական կողմը կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր և հեռահար բարձր ճշգրտության զենք, որն, ըստ հաղորդագրության, կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ ինչպես Կիևում, այնպես էլ Ուկրաինայի ողջ տարածքում։