Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնից
Քաղաքականություն

Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան

Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հաճախ մեծ հակազդեցություն են առաջացնում։

ՄԱԿ-ում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսված հանդիպումներից զատ՝ Փաշինյանը որոշեց Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել «Համահայկական ուսանողական միության» (ASA) անդամ հանդիսացող մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ։ Ըստ էության, սա Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գործառույթն է, սակայն վերջինիս չէին խնդրել ուղեկցել վարչապետին ԱՄՆ այցելության ընթացքում։

Հաշվի առնելով հայկական հարցերի վերաբերյալ Փաշինյանի խնդրահարույց դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպության՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլև վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց և չխորհրդակցեց Միացյալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հետ։

Փաշինյանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական ուսանողական միության» անդամների շրջանում։ Միության Արևելյան տարածաշրջանի փոխտնօրեն Թամարա Գ. Նահապետյանը, դեմ արտահայտվելով այդ հանդիպմանը, հրաժարական տվեց։ Նա ինձ հայտնեց, որ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանին հաջողվեց ապակայունացնել և պառակտել Սփյուռքում գործող ոչ կուսակցական ու ապաղաքական այս հայկական կազմակերպությունը։ Միության խորհրդի մեկ այլ անդամ ևս հրաժարական տվեց։ All-ASA-ի առնվազն երեք մասնաճյուղեր հանդես եկան հայտարարությամբ՝ տարանջատելով իրենց Փաշինյանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ Թեև միության անդամներն ազատ են իրենց քաղաքական հայացքներում, All-ASA-ն անկախ հովանոցային կազմակերպություն է, և չափազանց վնասակար է պառակտում մտցնել այն երիտասարդների շրջանում, որոնք դառնալու են ամերիկահայ համայնքի ապագա առաջնորդները։

Սակայն խնդիրն ավելի խորն է, քան պարզապես ASA-ի ներքին տարաձայնությունները կամ սփյուռքահայության շրջանում քարոզչական հաջողություն գրանցելու՝ Փաշինյանի ձգտումը։ Խոսքը Հայաստանի կառավարության՝ Սփյուռքն օտարելու ութամյա քաղաքականության շարունակության մասին է. քաղաքականություն, որին դեմ է սփյուռքահայության մեծ մասը՝ չընդունելով Փաշինյանի զիջողական կեցվածքն ու Հայաստանի թշնամիներին արվող անվերջանալի զիջումները։ Այս գործընթացն սկսվեց 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո Սփյուռքի նախարարության լուծարմամբ, որին հաջորդեցին Սփյուռքից ստացվող մարդասիրական օգնությունից հրաժարվելու մասին բազմիցս հայտարարությունները, ընտրության օրը քվեարկելու նպատակով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների մուտքի արգելափակումը, սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի բարդացումը, օտարերկրացիների ներգաղթի խրախուսումը (երկրի բնակչության «մոնոէթնիկ» պատկերը փոխելու նպատակով), Հայոց ցեղասպանության փաստերը կասկածի տակ դնելը, Արարատ լեռան ու հայկական այլ սրբազան խորհրդանիշների պատմական նշանակության արժեզրկումը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։

Այլ երկրներում հայ համայնքների հետ նախկինում կայացած հանդիպումների ժամանակ վարչապետը պահանջում էր, որ մասնակիցները մինչև հանդիպման ավարտը հանձնեն իրենց բջջային հեռախոսները։ Այնուհետև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր իր ելույթից միայն կարճ հատվածներ՝ բացառելով ներկաների հնչեցրած որևէ հարց։ Մասնակիցները նախապես ընտրվում էին, որպեսզի ոչ ոք չբարձրացներ վարչապետի դիրքորոշմանը հակասող որևէ անհնարմար հարցադրում։

ASA-ի ղեկավարներն սկզբում խնդրել էին ուսանողներին իրենց հարցերը նախապես գրավոր ներկայացնել։ Ավելի ուշ՝ բողոքներից հետո, նրանք որոշեցին թույլ տալ ուսանողներին ուղղակիորեն հարցեր տալ։ Հանդիպումից հետո ASA-ի ղեկավարները հայտարարություն տարածեցին՝ պատճառաբանելով. «Համայնքից ստացված որոշ արձագանքներից հետո հետադարձ հայացքով գիտակցում ենք, որ թափանցիկության ապահովման նպատակով մեր ներքին հաղորդակցությունը կարող էր ավելի լավը լինել»։ ASA-ի հայտարարությունն ինստագրամյան էջում առայժմ հավաքել 172 մեկնաբանություն, որոնք հիմնականում քննադատական բնույթ են կրում։ Բազմաթիվ դժգոհություններ են հնչել առ այն, որ ուսանողների բացասական մեկնաբանությունները ջնջվել են։ Ոմանք պահանջել են ASA-ի խորհրդի հրաժարականը։

Եթե Փաշինյանն իսկապես մտադիր էր հանդիպել Նյու Յորքի ամերիկահայ համայնքի հետ, ինչո՞ւ նա մեծ դահլիճ չվարձակալեց և համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հնարավորություն չտվեց լսելու իրեն, ինչպես նաև հարցեր ուղղելու և քննադատելու իր հակահայկական քաղաքականությունը։

Հայաստանի կառավարությունը հակասական դիրքորոշում ունի Հայաստանի գործերին Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ։ Մեզ ասում են, թե իրավունք չունենք կարծիք հայտնելու Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի մասին։ Նման անհեթեթ պնդում անողները մոռանում են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակության վայրից։ Սփյուռքահայերին Հայաստանի հարցերով կարծիք հայտնելուց զերծ մնալու կոչերի իրական պատճառն այն է, որ Փաշինյանի անհանդուրժող աջակիցներին դուր չեն գալիս Սփյուռքից հնչող հակադիր տեսակետները։ Վստահ եմ՝ եթե սփյուռքահայերը քննադատելու փոխարեն գովաբանեին Փաշինյանին, Հայաստանում ոչ ոք չէր համարձակվի ասել՝ «Դուք իրավունք չունեք կարծիք հայտնելու»։ Բացի այդ, անկախ կարծիքի բնույթից՝ մարդիկ ամենուրեք արտահայտվելու իրավունք ունեն։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքների խախտումն է, որոնց պահպանման մասին բարձրաձայնում է վարչապետը։

Փաշինյանը չի կարող Սփյուռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ հետո ASA-ի անդամներին հրավիրել իր հետ հանդիպման։ Ավելին, քանի որ Փաշինյանը բազմիցս պնդել է, թե Հայաստանի կառավարությունն ի վիճակի է լիովին հոգալ բնակչության կարիքները և արտաքին օգնության կարիք չունի, ապա ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ամենամյա դրամահավաք կազմակերպում տասնյակ երկրներում։ Հայաստանում տեղակայված այս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը, որին միանում է վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինչպես իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետյանը. «Չի կարելի Սփյուռքին միաժամանակ անտեսել՝ որպես Հայաստանի քաղաքականության համար անկարևոր գործոն, և միևնույն ժամանակ օգտագործել նրան՝ որպես այդ քաղաքականության լսարան»։

Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դեմ արտահայտվեցին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը և մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի