Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը դեռ չքննարկված ԱԺ հանձնաժողովում, հետաձգվում է քննարկումը՝ այն համարել ոչ պատշաճ որակով մշակված նախագիծ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Ղազարյանը հարցադրում արեց. «Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որպեսզի մինչև Ազգային ժողով ներկայացնելը պատշաճ քննարկումներ կազմակերպեր։
Հարցադրումս վերաբերում է առհասարակ կառավարության պատասխանատվությանն իր գործունեության և ԱԺ ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ»։