«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ
Հասարակություն

Քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական Foster+Partners ընկերությունն է։

Ողջունելով խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական մի շարք դիտարկումներ և առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել և կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։

«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատև քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը և կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի առանցքային նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ Նրա խոսքով՝ այս լուծումները կարող են նպաստել Երևանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի և անցուդարձի բարելավմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

Ժաննա Անդրեասյանն ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը կարևորել է նաև Հանրապետության հրապարակի զարգացմանն ուղղված մյուս նախաձեռնությունների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։

«Եթե կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել և ԱԳՆ նախկին շենքի մասով աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաև այս նախագիծը, ապա, ըստ էության, հրապարակին երկրորդ շունչ կտանք՝ ամբողջական լուծման տրամաբանությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով նախագծի շուրջ կառուցողական մասնագիտական քննարկումը։

Նախարարը կարևորել է նաև նախագծերի շուրջ մասնագիտական համայնքի և գործընկեր կառույցների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ խոշոր քաղաքաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես մասնագիտական դիտարկումները, այնպես էլ հանրային տարածքների զարգացման և արդյունավետ օգտագործման պահանջները։

Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ թիմում ընդգրկվել են տեղացի ճարտարապետներ, իսկ աշխատանքներն իրականացվել են պատմական արժեքների գույքագրմամբ։ Նրա դիտարկմամբ՝ համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Գիտամեթոդական խորհրդի մասնագիտական դիտարկումների ներառմամբ, պետք է գնահատել որպես արդյունավետ համագործակցություն։

Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է լրամշակված նախագիծը և նախորդ քննարկումների ընթացքում հնչած դիտողությունների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով՝ նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստը, ձեռարվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։

«Նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։ Մենք ցանկացել ենք ընդգծել, որ ժառանգությունը և առաջընթացը չեն հակասում իրար։ Մեզ համար մարտահրավերային էր պատմության և ժամանակակից լուծումների միավորումը»,- ասել է հեղինակը։

Քննարկման ընթացքում Գիտամեթոդական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք հիմնականում վերաբերել են հրապարակի ընդհանուր ճարտարապետական լուծումները նախագծին համապատասխանեցմանը, ընտրված նյութերին, ավելացվող հատվածների ծավալատարածական լուծումներին և այլ հարցերի։