Բրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները
Միջազգային

Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik Արմենիա

ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով, նախնական կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում (Վրաստանում խափանման միջոց է, որը կիրառվում է քրեական դատավարության ընթացքում մինչև դատարանի կողմից վերջնական դատավճռի կայացումը – խմբ.): Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Թեոնա Պերաձեն։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Նախնական տվյալներով ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։

Պերաձեն պարզաբանել է, որ տղամարդը Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։

«Նրան մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: Դատավարության ենք սպասում, որի նիստը նշանակված է նոյեմբերին», – ասել է փաստաբանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել գույքին վնաս հասցնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված)։ Եթե դատարանն ապացուցի Ի.Ա.-ի մեղավորությունը, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։

Պերաձեն նշել է, որ պաշտպանությունը միջնորդել է խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ, և որպես այլընտրանք առաջարկել է նշանակել 5000 լարիի (մոտավորապես 1900 դոլար) չափով գրավ, անձնագրի առգրավում` մինչև կայացվի վերջնական որոշումը, և Վրաստանը լքելու արգելք: Սակայն խնդրանքը չի բավարարվել։

Փաստաբանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալն օգտվում է լռելու իրավունքից և հետաքննությանը ցուցմունք չի տալիս։

Պերաձեի խոսքով՝ գործի նյութերում տեսախցիկների տեսագրություններ կան։

Պաշտպանը պնդում է, որ տեսանյութում երևում է մի տղամարդ, որը բարձրանում է հուշարձանի վրա և վնասում այն։

Փաստաբանը նաև հայտնել է, որ անմիջապես ձերբակալությունից հետո քննիչն այդ մասին տեղեկացրել է ՀՀ դեսպանատանը։ Սակայն դիվանագիտական ​​առաքելությունից հարցում փաստաբանը դեռ չի ստացել։ Պերաձեն անձամբ է գտել Հայաստանում ձերբակալվածի ընտանիքի տվյալները և կապ հաստատել նրանց հետ ձերբակալման օրը։

«Ընտանիքը գտնվում է Հայաստանում, Վրաստանում նա ոչ ոք չունի», – ասել է փաստաբանը։

Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ միայն այն իրերն են, որոնք կային իր հետ։

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՄԱՆ–ը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի ԱԳՆ–ն տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին։ Սահմանված կարգի համաձայն` Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Վրաստանի իրավասու մարմինների հետ։

Նախարարությունը հորդորել է ԶԼՄ–ների գործընկերներին նման դեպքերում զերծ մնալ գործի հանգամանքների վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։