Նավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Հասարակություն

ՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նախարարությունից հայտնում են՝ քննարկման առանցքում Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներն ու այդ ուղղությամբ համատեղ աշխատանքների հեռանկարներն էին։

ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Կարևորելով խնդրի համապարփակ դիտարկումն ու շահագրգիռ կառույցների համատեղ աշխատանքը՝ նա ներկայացրել է ինչպես ՆԳ նախարարության մանդատի շրջանակում, այնպես էլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումները։

Անդրադառնալով փոխվարչապետի գլխավորությամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ քաղաքաշինության, կրթության, տարածքային կառավարման և այլ ոլորտների, ինչպես նաև մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։

Ներկայացնելով կարճաժամկետ միջոցառումները՝ փոխնախարարն անդրադարձել է երթևեկության կազմակերպման փոփոխություններին, գծանշումների վերանայմանը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում տրանսպորտային միջոցների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացմանն ու այլ հարցերի։

Երկարաժամկետ լուծումների համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հետիոտնի տեղաշարժի, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու դրանց առաջնահերթության ապահովումը։ Քննարկվող մոտեցումների թվում են նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումն ու մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծումը։ Նշվել է, որ այդ լուծումները պահանջում են հետագա հստակեցում, ծավալուն աշխատանք և ֆինանսական ներդրումներ։

Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը։

Ծավալվել է ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել է պատասխանատվության խստացման ակնկալվող արդյունավետությունը։ Կարևորվել է դրան զուգահեռ ենթակառուցվածքային և կազմակերպչական լուծումների իրականացումը։ Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։

Խորհրդի անդամները կարևորել են երկարաժամկետ ծրագրերի իրականացումն ու քաղաքային արդյունավետ պլանավորումը՝ հաշվի առնելով նաև միջազգային լավագույն փորձը։

Մասնակիցներն անդրադարձել են կառուցապատման ծավալների, փողոցների թողունակության և կայանատեղիների բավարարության փոխկապակցվածությանը։ Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկման հետ կապված հարցերը։

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել խորհրդի անդամների բարձրացրած հարցերն ու առաջարկները փոխանցելու համապատասխան մարմիններին և ներկայացնելու միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը։