Նավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են
Միացյալ Նահանգներում առկա հում նավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են՝ հասնելով 283,8 միլիոն բարելի։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ 1982 թվականից ի վեր, դա ամենացածր ցուցանիշն է, ըստ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների։
Նավթի պաշարների նվազումը պայմանավորված է ամերիկյան վարչակազմի կողմից այս տարվա մարտ ամսին կայացված որոշմամբ, որի համաձայն բաց է թողնվել ձեռնարկություններին ռազմավարական պաշարներից հում նավթ, որը հետո ընկերությունները պետք է վերադարձնեն։ Վառելիքային խնդիրը, ինչպես հայտնի է, գլոբալ առումով, կապված է Իրանական առճակատման եւ այդ համատեքստում՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու հետ։