Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին
Լատվիան կարող է միջուկային զենք տեղադրել իր տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 30-ին լրագրողներին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էդգարս Ռինկյավիչսը, որի խոսքերը ներկայացնում է լատվիական մամուլը։
«Եթե նման անհրաժեշտություն առաջանա և ՆԱՏՕ-ն այդպիսի հավաքական որոշում կայացնի, ապա Լատվիայում միջուկային զենք կտեղակայվի»,- նշել է Ռինկյավիչսը։Նա նաև ընդգծել է, որ իրենց երկրի օրենսդրությունում միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ իրավական որևէ խոչընդոտ չկա։