Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը բանավոր պայմանավորվածության ուղղությամբ. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար և հույս հայտնել, որ այս ձևաչափով աշխատանքները շարունակական կլինեն:

Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել համաժողովի անցկացման գաղափարը՝ արժևորելով այն՝ որպես երկրների անվտանգության երաշխիքերից մեկը, որն արտահայտվում է խորհրդարանների երկխոսությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղյակ է տարածաշրջանային անվտանգության խնդիրներից: Մասնավորապես, որ Ադրբեջանի իշխանություններն ապրիլի սկզբում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեցին ռազմական ագրեսիա՝ դրանով կոպտորեն խախտելով 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը, որն Ադրբեջանը ստորագրել է ԼՂՀ-ի և ՀՀ-ի հետ:

Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է Ադրբեջանին պարտադրեն վերադառնալ 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմին, այլապես ադրբեջանական իշխանության ռազմական հանցանքները խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի զինված ուժերը ստորաբար սպանել են, ինչպես նաև երեխաների, որոնց սպանությունները հեռու են համամարդկային բոլոր կանոններից:

«Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը բանավոր պայմանավորվածության ուղղությամբ, որի միջոցով ադրբեջանական կողմը պայմանականորեն վերադարձել է 1994 թվականին ստորագրված զինադադարի ռեժիմին, իսկ այն պայմանական է, քանի որ այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով հայկական կողմն ունենում է նոր զոհեր»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով Թուրքիայի իշխանությունեերի մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան, փաստացի շրջափակման մեջ պահելով Հայաստանը, նաև աշխարհում միակ երկիրն է, որ անգամ պաշտպանում է Ադրբեջանի հանցավոր իշխանությունների հանցագործությունները:

Դիմելով Սերգեյ Նարիշկինին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ փաստել է, որ Արցախի ժողովուրդը պետք է լիարժեքորեն իրացնի ինքնորոշման և սեփական հայրենիքում անվտանգ, ազատ ու անկախ ապրելու իրավունքները: Ոչ ոք և ոչինչ երբեք չեն կարող Արցախի ժողովրդից խլել նշված հիմնական իրավունքները: Էդուարդ Շարմազանովը Պետական դումայի նախագահին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ձեռագիրը, որն ամբողջությամբ կրկնում է աշխարհում հայտնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործելաոճը:

Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահի ներկայացրած փաստերի՝ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածը հրադադարի կնքումից հետո այդ ծավալի առաջին գործողություններն են, որոնք իրոք մտահոգիչ են:

Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ռուսական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին: