ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին
ԱՄՆ-ը չի բացառում Իրաքում հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե իրաքյան տարածքում վտանգ տեսնի՝ չնայած երկրում Իսլամական պետության դեմ իրականացվող իր գործողության պաշտոնական ավարտին։ Այս մասին, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաի, հայտնում է Washington Post-ը։
Թերթի տվյալներով՝ Իրաքից դուրս բերվող ԱՄՆ-ի ուժերը կվերատեղակայվեն Հորդանանում և կկենտրոնանան Սիրիայում:
«ԱՄՆ-ի ուժերը նաև այնտեղից՝ Հորդանանից, կկարողանան հարվածներ հասցնել Իրաքի տարածքում գտնվող թիրախներին, եթե այնտեղ սպառնալիքներ տեսնեն ամերիկացի զինվորականների կամ ԱՄՆ-ի շահերի համար», — գրում է պարբերականը։
Աղբյուրը նաև նշել է, որ եթե խմբավորումը դուրս գա Իրաքի և Սիրիայի վերահսկողությունից, իսկ այդ երկրները դիմեն ԱՄՆ-ին օգնությանը, ապա ամերիկյան ուժերը կարող են վերադառնալ նրանց տարածք։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում վերադառնալ և աջակցություն ցուցաբերել Իրաքի իշխանություններին՝ չնայած ԱՄՆ-ի զորակազմը երկրից դուրս բերելուն։