Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Ֆրանսիայում կրթական հաստատությունների աշխատակիցների և ավագ դասարանների աշակերտների բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը և ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
Նրանց տվյալներով՝ տուժածների թվում 83 իրավապահ մարմինների աշխատակից կա։
«Անցած ուրբաթ օրվանից տուժել է 119 աշակերտ և դպրոցի աշխատակից», — նշել է Ժեֆրեն։
Նա նշել է, որ շատերը վնասվածքներ են ստացել ցուցարարների կողմից նետված ծանր առարկաների հետևանքով։
Նյունյեսի խոսքով՝ այս պահին Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը երեք միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում: