Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ
Մամուլ

Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը մինչ այս պահը նախագծի քննարկման համար «հատուկ պատրաստություն» չի տեսել, ընդդիմադիր խմբակցություններում խոր անորոշություն է՝ արդյոք քննարկումն ուղեկցե՞ն բողոքի ակցիաների կազմակերպմամբ, թե՝ ոչ: Սակայն իշխանականները, կանխատեսելով վատագույն սցենար, արդեն «հավսար-զգաստ» վիճակի են բերվել: Նրանց ասվել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության համար հիմա ամենակարեւորն այդ համաձայնագրի ստորագրումն է, որին պետք է հաջորդի նաեւ նոր սահմանադրություն ընդունելու գործընթացը, որի ժամանակ ավելի բարդ խնդիր պետք է լուծի իշխանությունը։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին այս համաձայնագրով ստանձնվող պարտավորություններն արդեն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է: Ազգային ժողովում համաձայնագրի վավերացումով կյանքի կկոչվի, շատերի կարծիքով, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչն իշխանությունները քողարկել են «Թրամփի ուղի» անվան տակ, որպեսզի հանրությունը չգիտակցի այս ճանապարհի «միջանցքային» տրամաբանությունը, այն է` առանց հայկական կողմի վերահսկողության ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, որը մեր հարեւան ագրեսորների վաղեմի երազանքի իրագործումն է։
Իշխանականները, սակայն, գրեթե վստահ են, որ համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն իրեն «կուլտուրական» է պահելու, քանի որ գոնե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին։

Նշենք, որ արդարադատության նախարարությունը բավականին արտառոց եզրակացություն է տվել, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը Հայաստանի օրենքներին հակասող դրույթներ է պարունակում եւ պահանջում է օրենսդրական փոփոխություն եւ նոր օրենքի ընդունում, բայց համաձայնագրի քաղաքական բնույթը հաշվի առնելով՝ եզրահանգել են, թե այն վավերացման ենթակա է: Օրինակ, Հարկային օրենսգրքի մի ամրագրմանը հակասող են համարել համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունները, TRIPP-ով անցնող-դարձողների հետ անմիջական շփման մեջ մտնող ընդունարանի՝ ֆրոնթ օֆիսի համաձայնությանը եւս անդրադարձել են, բայց` խիստ անորոշ: Պետական սահմանի մասին օրենքով՝ մարդիկ ու բեռները սահմանը կարող են հատել նաեւ միջազգային պայմանագրերի համաձայն, բայց արդարադատության նախարարությունը հաճախորդների հետ անմիջական շփման համար մասնավորի ծառայություններից օգտվելու հայ-ամերիկյան վերջին համաձայնության կոնտեքստում նաեւ նույն օրենքի մեկ այլ ձեւակերպում է մեջբերել, բայց առանց որեւէ եզրահանգման:

«Հարկ է նշել, որ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների եւ այլ գույքի բացթողնումն իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային մարմինները: Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման եւ պետական սահմանով բացթողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին»,- նշում է նախարարությունը` անորոշ տոնայնությամբ, որ չես հասկանում` դե՞մ է, թե՞ կողմ այս համաձայնագրին: Եթե կողմ է, ի՞նչ իմաստ ունի նման արտահայտություն գրելը, եթե դեմ է, ինչո՞ւ հստակ չի ասվում այդ մասին: