Հայաստանը կշարունակի գտնվել ամպրոպային ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվելՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազությունԴալարում կնոջն ու 6-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ-ն՝ NEWSPRESS.am-ինԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրաքին«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին ՀաթերքումՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է
Եզրակացությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են․ փաստաբան
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է վերսկսվելՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մամուլ

«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայելյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր, բարի տղա էր Արայիկս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արայիկի մայրիկը՝ տիկին Անժելան։ Արայիկը ծնունդով Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վարանգաթաղ գյուղից։ «Արայիկի ծննդից որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղ։ Արայիկս սովորել է Ակնաբերդի միջնակարգ դպրոցում։ Գերազանց չէր սովորում, բայց վատ առաջադիմություն էլ չուներ։ Շատ տղաների նման նրա սիրելի առարկաներն էին «Ֆիզկուլտուրան», «Ռազմագիտությունը»։ Դպրոցն ավարտելուց հետո տղաս ընդունվեց բժշկական քոլեջ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայել է Ասկերանի զորամասում։ Վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, 2014 թվականին անցավ պայմանագրային զինծառայության։ Զուգահեռ սովորեց Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում»։ 2021 թվականին Արայիկն ավարտել է համալսարանի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն բաժինը։

Արայիկն անցել է Քառօրյա և 44-օրյա պատերազմների բովով։ 2016 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում, եղել է ջոկի հրամանատար։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արայիկը շարունակել է իր պայմանագրային ծառայությունը։ Մայրիկն ասում է՝ կանխում էր ծառայությունից դուրս գալու բոլոր խոսակցությունները։ «Շատ հայրենասեր էր։ Ասում էր՝ որ բոլորս դուրս գանք ծառայությունից, ո՞վ պետք է պայքարի, ո՞վ պետք է հայրենիքը պահի»։

Երկու-երեք տարի Արայիկի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում, իսկ հետո տեղափոխվել է Հաթերքի զորամաս։ «Այն մոտ էր Ակնաբերդին, տանը մոտ էր ծառայում Արայիկս»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Արցախի համար վերջին հերոսական մարտերն էին։ «Նա դիրքերում էր, իսկ մենք՝ գյուղում։ Սեպտեմբերի 22-ին ենք գյուղից դուրս եկել։ Սեպտեմբերի 19-ին կապերն անջատել էին, անհնարին էր Արայիկի հետ խոսելը։ Արայիկս 14 օր դիրքերում էր, 14 օր՝ տանը։ Երբ իջել էր դիրքերից, տուն եկավ, ամեն ինչ սովորականի պես էր։ Հետո տագնապով բարձրացան դիրքեր։ Սեպտեմբերի 14-ին ուտելիք էր խնդրել, բլոկադայի շրջանն էր, դիրքերում էլ ոչինչ չկար։ Ինչ կարող էի, տանից իրեն ուղարկեցի, հիմնականում՝ բանջարեղեն։ Իսկ սեպտեմբերի 19-ին սկսվեց կռիվը։ Այդ օրն իր հետ կապ չունեցանք։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան խոսել է միջնեկ տղայիս հետ։ Միայն ասել է՝ լավ ենք, ողջ ենք։ Դրանից հետո ընդհանրապես կապ չի եղել»։

Սեպտեմբերի 20-ին Հաթերքի թիվ N դիրքում Արայիկը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։ «2020 թվականին Հաթերքի դիրքերում զոհ չէինք ունեցել, այդ դիրքերը չէին կարողացել գրավել։ Թուրքերը դա, կարծես, մտապահել էին և 2023 թվականին ամբողջ ուժով հարվածել են այդ դիրքերին»։

Արայիկին ընտանիքը երկար չի փնտրել։ Նրան և ընկերներին կարողացել են շուտ իջեցնել դիրքերից։ «Մեր գյուղից հինգ հոգի նույն օրը զոհվել է։ Մեկ հոգին՝ Չարեքտարի դիրքում, չորս հոգին՝ Հաթերքի նույն դիրքում»։

2023 թվականին այդ օրերին Արայիկի հայրիկը ևս դիրքերում է եղել։ Նա զինված ուժերում էր 1990-ական թվականներից։ «Միջնեկ որդիս լեյտենանտի կոչում ունի, էլի դիրքերում է եղել։ Փոքր տղաս ևս ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել։ Մեր ընտանիքի բոլոր անդամները հայրենիքն էին պաշտպանում, բայց մնացինք առանց հայրենիքի»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր կյանքը հիմա կիսատ է, ապրում ենք Արայիկիս մասին հիշողություններով։ Շատ հոգատար տղա էր, աշխատասեր, «տուն ստեղծող»։ Հանուն ընկերների իր կյանքը կտար։ Մեծ տղաս էր, իրար հետ շատ կապված էինք: Արայիկս կյանքը շատ էր սիրում։ Իմ երեք տղաներն էլ լավն են, ծնողների հանդեպ ուշադիր, հոգատար։ Հիմա ապրում ենք, ի՞նչ անենք։ Տղաս ամուսնացել է, թոռնիկ ունենք, իրենով ենք ապրում։ Ոչ մեկը չի լրացնի Արայիկիս տեղը, բայց պետք է ապրել։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, կիսատ ապրում ենք»։

Հ. Գ. - Արայիկ Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում