Ադրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է. Գեղամ Գևորգյան
«Երեկ մենք հայտարարութուն ենք տարածել, որ պայմանավորված է աշխարհում բենզինի և դիզեի գների աննախադեպ բարձրացմամբ»,-կառավարության նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Մրցակցության hանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում նույն երևույթն է, որովհետև երկու կոնֆլիկտ կա, որի արդյունքում ամբողջ աշխարհում այդ գները բարձրանում են։
Պատասխանելով Ադրբեջանից բենզին ներկրելու մասին հարցին՝ Գևորգյանն ասաց. «Ադրբեջանական բենզինը ևս աշխարհի բենզինի մի մասն է կազմում և այնտեղ ևս գները բարձրանում է»։