Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 19-ին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման ժամանակ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհակալություն հայտնելով տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած մեծածավալ օժանդակության և օգնության համար` նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, հիմնարար բոլոր ուղղություններով կատարվող բարեփոխումները, տարբեր ոլորտներում նախատեսվող աճը, նաև խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը: Կարևորվել է ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում ստեղծված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհրդի կողմից տարվող աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` դեսպան Միլսը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը կարևոր գործընկեր է, որի հետ աշխատանքային լավ հարաբերությունները համագործակցության խորացման երաշխիք են:

«ԱՄՆ դեսպանատունը երկկողմ տնտեսական և կոմերցիոն կապերին զարկ տալու նպատակով սերտորեն ու արդյունավետ կերպով գործակցում է էկոնոմիկայի նախարարության հետ` վերջերս ձևավորված Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում:

Մենք պատրաստ ենք նաև շարունակել մեր համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջութ յան, բիզնեսի խթանման հարցերում ու կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշել է դեսպան Միլսը, հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են տարվում հակակոռուպցիոն մեխանիզմների և մրցակցային քաղաքականության մշակման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել մրցակցային օրենսդրության վերանայման գործընթացին, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` հակակոռուպցիոն քաղաքականություն ձևավորելու նախարարության ստանձնած հանձնառությանը, կարևորելով բոլոր գործընթացներում բաց և թափանցիկ աշխա տելաոճը:

«Կարծում եմ, ոլորտային, ներառյալ մրցակցային միջավայրին վերաբերող բարեփոխումները, արհեստավարժ մասնագետների կողմից ստեղծված փաստաթղթերով ու ձևակերպումներով, միայն առաջ կմղեն դրանց հաջող իրականացումը»,- ասել է Արծվիկ Մինասյանը, նշելով կրթական ծրագրերի իրականացման և շարունակականության կարևորությունը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ինովացիոն ծրագրերի համատեղ իրագործման հնարավորությանը, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների և մի շարք այլ ոլոտներում փոխգործակցության խորացմանը: Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման ու ամրապնդման պատրաստակամության հանձնառությունը: