Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել։
Սիսիանի բնակիչները NEWS.am-ին ահազանգում են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
«Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնակիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ Ամբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,- NEWS.am-ին պատմեց Շաքիի բնակիչը։
15։50-ից NEWS.am-ը փորձել է կապ հաստատել Շաքիի վարչական շրջանի ղեկավարի հետ, վերջինս մեր զանգերն անպատասխան է թողել։