Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են 27-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 63-ամյա Արայիկ Ժ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղից էլ տեղավշփոխվել է Երևան Արմենիա բժշկական կենտրոն