«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ
Մամուլ

Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում կրկին «վատացել» է կաթողիկոսի մասին հարցադրումներից՝ վիրավորել, սպառնացել է Գարեգին Բ-ին։

Դարձյալ ասել է, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է, եւ ինքը ձեռնարկելու է օրենսդրական եւ իրավական բոլոր միջոցները՝ Եկեղեցու կառավարման ավանդույթը վերականգնելու եւ Գարեգին Բ-ին (իր խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանին) պաշտոնից հեռացնելու համար։ «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա, եւ պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար… Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ եւ եկեղեցին բռնազավթած մեկն է եւ ինքը պետք է հեռանա։ Որպես վարչապետ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ… եւ ոչ միայն որպես վարչապետ, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ»,- ասել է նա եւ տեղեկացրել, որ Ազգային ժողովում ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, ապա նախատեսում են օրենսդրական փոփոխություններ։ Զրուցել ենք Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի հետ։

- Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը հերթական անգամ դատարկ սպառնալիքնե՞ր է հնչեցնում, թե՞ կարող է օրենսդրական ճանապարհով կաթողիկոս հեռացնել եւ ինչպե՞ս։

- Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ, որ ասում է, թե իբր ուզում է, որ Եկեղեցին բարենորոգվի, բարեկարգվի: Իր նպատակը Հայ առաքելական եկեղեցին պառակտելն է, 1700-ամյա ինստիտուտի մասնատումը, քանդումը։ Երբ իրեն հաջողվի կաթողիկոսին փոխել, ասել է, չէ՞, օրենսդրական նախաձեռնություններ կընդունի, ընդհուպ մինչեւ կհասնի կաթողիկոսի կալանավորման, հետո իր ուզած մարդուն կնշանակի, բնականաբար՝ Հայաստանից դուրս գտնվող եկեղեցիները, թեմերը չեն ճանաչի այդ գործընթացը եւ իրենք էլ իրենց կաթողիկոսին կընտրեն։ Հետեւաբար, Եկեղեցին որպես կուռ կառույց կպառակտվի, եւ ինքն էլ իր ցնորական գաղափարի՝ «չորրորդ հանրապետության» համար կձեւավորի Հայաստանյայց առաքելական եկեղեցի։

- Ինչո՞ւ եք կարծում, որ թեմերը չեն ճանաչի նոր կաթողիկոսին։

- Վստահ եմ, որովհետեւ այդ ճանապարհն իրենց համար ընդունելի չի լինի, իրենք անընդունելի կհամարեն Եկեղեցու ներքին գործերին խառնվելը, ու այդպիսով կմասնատվի, ու կյանքի կկոչվի Փաշինյանի նպատակը։ Եվ հետեւաբար նրանք, ովքեր գտնում են, որ այս գործընթացն ապօրինի է, ու չեն ընդունում այն, չպետք է ձեռքներս ծալած նստենք, քայլեր է պետք անել, որ Փաշինյանը չհասնի դրան։ Իմ առաջարկը, օրինակ, հետեւյալն է․ այն վտանգավոր է, բայց կարծում եմ՝ կօգնի այդ ծրագրի դեմն առնել. Եկեղեցին պետք է ինքը համախմբվի, համապատասխան ժողով հրավիրի եւ իր միջից նոր կաթողիկոս ընտրի, որ առնի էս հեղեղի դեմը: Հակառակ դեպքում Փաշինյանը եթե մնաց իշխանության, հասնելու է իմ ասած հանգրվանին։

- Եթե կարողանար հասնել, մեկ տարուց ավելի է՝ պայքարում է Եկեղեցու դեմ, ապարդյուն, ինչո՞ւ եք վստահ, որ հիմա կհաջողի։

- Մինչեւ հիմա Փաշինյանն ուզում էր հեղափոխական ճանապարհով իր ծրագիրն իրականացնել, բայց ի պատիվ կաթողիկոսի` վերջինս չհանձնվեց, մնաց իր դիրքերում։ Հիմա Փաշինյանն ուզում է ինստիտուցիոնալ ճանապարհով հասնել դրան, օրենքներ ընդունել, որոնցով, ըստ էության, պետք է միջամտի Եկեղեցու գործերին։ Իսկ եթե Եկեղեցին պառակտվեց, Հայաստանի եւ հայության համար շատ վատ է լինելու, մենք պետք է ամեն գնով դրա դեմն առնենք։

- Եվ այս մտքերն ասում է Ձեզ պես անհավատը։

- Այո, ես հավատացյալ չեմ, բայց Եկեղեցին համարել եմ մեր պետականության, իմ հայ լինելու կարեւորագույն էլեմենտներից մեկը։ 1700-ամյա ինստիտուտը թուլացնելը լավ տեղ չի տանելու։

- Ի դեպ, խորհրդարանում է նաեւ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը, կարծում եք՝ դա է՞լ է անշրջելի։

- Ոչ, այստեղ հնարավորություն կա, եւ այդ հնարավորությունը կարելի է տալ հենց իշխանությանը՝ մանեւրի համար։ Նախ՝ ես գտնում եմ, որ եթե այդ ծրագրին մասնակցեին նաեւ Իրանը, Ռուսաստանը` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ապա դա շատ-շատ դրական նախագիծ կլիներ Հայաստանի համար, ոչ թե տնտեսական, նյութական իմաստով, որովհետեւ մեր շահն այդտեղ չնչին է լինելու, ավելի կարճ ճանապարհներ կան ապաշրջափակելու, Թուրքիա գնալու, բայց դրանով աշխարհաքաղաքական հարց է լուծվելու։ Հակառակ դեպքում ստացվում է, որ այն ընդամենը ԱՄՆ շահերից է բխում, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Հենց այս նկատառումով է պետք ամեն ինչ անել, որ ներգրավվեն Իրանն ու ՌԴ-ն, բայց սա քիչ հավանական տարբերակ է: Մնում է մեկ ուրիշ տարբերակ, ես կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը՝ ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա, խոսքը բաժնետոմսերը երրորդ երկրին վաճառելու մասին է, ներկայում 74 տոկոսը պատկանում է ԱՄՆ-ին, 26-ը` Հայաստանին, բայց համաձայնագրում կա մի վտանգավոր կետ, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինն օտարել երրորդ կողմի: Մենք կարող ենք հասկանալ, որ երրորդ կողմ կլինի կա՛մ Ադրբեջանը, կա՛մ Թուրքիան։ Այստեղ արդեն Իրանի համբերության բաժակը կլցվի, ուստի ընդդիմությունը պետք է առաջարկի, որ այդ կետը հանվի, եւ կողմերն իրավունք չունենան իրենց մասնաբաժինն օտարել, եթե ԱՄՆ-ն ուզում է օտարել, պիտի տա Հայաստանին եւ ճիշտ հակառակը: Հակառակ դեպքում սա ական է լինելու մեր պետականության տակ։