Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան
Ստրասբուրգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների դեմ«Խաղաղությունը» թշնամուն «թևեր» է տվել... կողպված դուռն էլ չի օգնիՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել հայ կնոջը վիրավորում հասցրած шդրբեջшնցի զինծառայողի նկատմամբ և ի՞նչ պատիժ է սպասվում նրան
Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ ԽաչատրյանԶաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունըՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էԱյնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Կիպրոսի դեմ խաղում (տեսանյութ)
Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Ադրբեջшնցին կնոջ տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները (տեսանյութ)
Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Թոշակները նվազագույնը կավելանան 500 դրամով, առավելագույնը՝ 1200 դամով. ՀՀ ԱԲՆ պաշտոնյա
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գիշերը մի քանի ժամում Սարյան փողոցում մայթը զավթել են և կրպակ տեղադրել
Քաղաքականություն

Արցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ Զաքարյան

Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական սպառնալիք է: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։

Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը բնականաբար ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին։

Թուրքիայի և Ադրբեջանի համար Սյունիքի 45 կիլոմետրանոց հատվածը «Միջին միջանցքի» բացակայող օղակն է։ Դրա նկատմամբ անուղղակի վերահսկողությունը նրանց ուղիղ ճանապարհ կբացի Ստամբուլից դեպի թյուրքական Կենտրոնական Ասիա։

Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական սպառնալիք է։ Հայաստանի տարածքով անցնող երթուղու կորուստը կսահմանափակի Իրանի ուղիղ հասանելիությունը դեպի Սև ծով և Եվրոպա՝ մեծացնելով մրցակիցների կողմից վերահսկվող երթուղիներից նրա կախվածությունը։ Իրանը ձգտում է դառնալ հյուսիսից դեպի Հնդկաստան տանող երթուղու առանցքային օղակը։ Իսկ «Միջին միջանցքը» շրջանցում է Իրանը՝ նվազեցնելով նրա տարանցիկ նշանակությունն ու ազդեցությունը։

Բացի այդ, իր հյուսիսային սահմանի երկայնքով «պանթյուրքական միջանցքի» ստեղծումը Թեհրանի համար երկարաժամկետ վտանգ է՝ կապված Իրանի ադրբեջանցիների շրջանում ազգայնական տրամադրությունների հնարավոր ակտիվացման հետ։

Հետևաբար Թեհրանը Սյունիքը դիտարկում է որպես ռազմավարական սահմանագիծ՝ պահանջելով պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ ամերիկյան ռազմական ներկայության հաստատումը։ Նրա համար անընդունելի է, որ TRIPP նախագիծը ժամանակի ընթացքում վերածվի իր սահմանին մշտական արևմտյան ներկայության։ Իրանը թույլ չի տա, որ TRIPP-ը վերածվի նման միջանցքի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևակերպումներ կլինեն ամրագրված փաստաթղթերում։

Մոսկվան շահագրգռված է պահպանել Գյումրիի 102-րդ ռազմաբազան, Հայաստանի հետ ռազմական համագործակցության մեխանիզմներն ու ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը նաև շարունակում է ունենալ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ԵԱՏՄ-ի, ռուսական շուկայի և էներգետիկ ոլորտների միջոցով։ Մոսկվան կարող է օգտագործել Հարավային Կովկասի երկրներում ունեցած իր ազդեցությունը: եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, բնականաբար Թուրքիան Հարավային Կովկասում գործողությունների ավելի մեծ ազատություն կստանա: Բացի այդ՝ արևմտյան ենթակառուցվածքները կմոտենան Ռուսաստանի հարավային անվտանգության գոտուն և Իրանի հյուսիսային սահմանին։ Հետևաբար, Մոսկվան ինչ-որ չափով հանդուրժում է Երևանի արտաքին քաղաքական որոշ ինքնուրույնությունը, սակայն փորձելու է թույլ չտալ, որպեսզի Հայաստանը վերածվի թուրքական կամ արևմտյան լիարժեք ռազմավարական հենակետի։

Այստեղ էլ են համընկնում Ռուսաստանի և Իրանի շահերը, թեև պարտադիր չէ, որ նրանք բոլոր հարցերում ներդաշնակ լինեն։ Այսօրվա համար արդեն իսկ բավարար է, որ նրանք երկուսով ունենան Հարավային Կովկասում երրորդ ուժի գերիշխանությունը թույլ չտալու ընդհանուր շահ։

Եթե ներկայիս միտումները պահպանվեն, առաջիկա առնվազն 20 տարիներին տարածաշրջանի համար պայքարը կընթանա ոչ այնքան սահմանների փոփոխության, որքան ցանցային ազդեցության համար (երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկա, թվային ենթակառուցվածքներ, ռազմական օբյեկտներ և առևտրային երթուղիներ)։

Իրաքը կարող է աստիճանաբար հայտնվել Իրանի լրիվ ազդեցության գոտում։ Թուրքիան կձգտի կապել Անատոլիան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Ռուսաստանը կփորձի պահպանել իր հարավային անվտանգության գոտին։ Իսրայելը կմնա որպես կարևոր դերակատար, սակայն նրա ազդեցությունը կախված կլինի արևմտյան քաղաքականության պահպանման և ռազմական գերազանցության հնարավորությունից։

Արցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքակսն մեծ խաղի թիրախ: Այսօր այն հանգուցային կետ է, որտեղ իրանական «Հյուսիս–Հարավ» առանցքը, թուրքական «Միջին միջանցքը» և Ռուսաստանի հարավային անվտանգության գոտին կա՛մ կգտնեն փխրուն հավասարակշռություն, կա՛մ կբախվեն միմյանց։

Այս բազմաբևեռ խաղի հետագա արդյունքներից է կախված է նաև, թե հնարավո՞ր կլինի արդյոք Արցախի կրկին հայկականացումը: Իսկ պանթյուրքական սցենարի իրականացման պարագայում՝ Հայաստան պետությունը կարող է հայտնվել գոյաբանական մեծ վտանգի տակ»,- նշել է նա: