Այնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 1-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի և մոպեդավար աղջնակի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ մոպեդավարը եղել է 14-ամյա աղջիկ։