Իլհամ Ալիևը Հայաստանի 3 նախագահներին ռազմական հանցագործներ է անվանել
Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է արժանի պատիժ կրեն:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում ունեցած ելույթի ժամանակ:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները մեզ նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս, փորձում էին վիրավորել ադրբեջանցի ժողովրդին, իրենց անտեղի և անտակտ հայտարարություններով դիպչում էին ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությանը», – ընդգծել է Ալիևը՝ նշելով, որ իրենք երբեք չպետք է մոռանան դա։