Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Ս․ Սահակյան, դատավորներ՝ Ս․ Գրիգորյան, Լ․ Հովհաննիսյան) սեպտեմբերի 25-ին քննել է թիվ ԿԴ/1718/02/24 քաղաքացիական գործով Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ի վճռի, որով Մերի Գրիգորյանի հայցն ընդդեմ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին, մերժվել էր:
Փաստաբան Գարիկ Սահակյանի խոսքով, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Արիանա Հովսեփյանի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Գարիկ Սահակյանը։
Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում իր երկարամյա գործընկեր և փաստաբան Գարիկ Սահակյանին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և սրտացավ մոտեցման համար։