Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մարգարյան ծննդատանը լույս աշխարհ եկած երեխային օրերս կորցրած ընտանիքի հարազատները՝ պնդելով, որ բժիշկների անփութության և անհրաժեշտ բուժօգնության ուշացման հետևանքով է երեխան մահացել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է երեխան, ով այնուհետև Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հղիության ողջ ընթացքում կնոջը հսկել է բժիշկ Սոնա Ալբերտի Աբելյանը, սակայն հետազոտությունների ընթացքում որևէ խնդիր կամ երեխայի առողջությանը սպառնացող վտանգ չի ֆիքսվել։
Հղիության ավարտին ընտանիքը որոշել է կնոջը տեղափոխել ծննդատուն՝ վերջին օրերն այնտեղ անցկացնելու և ծննդաբերությանը բժիշկների հսկողության ներքո սպասելու համար։
հետ զրույցում մահացած նործնի հարազատները ասում ու պնդում էին․ «Ծննդաբերության օրը, հենց ընթացքում բժիշկները երեխայի մոտ խնդիր են նկատել և շտապ կեսարյան հատում իրականացրել։ Դրանից ընդամենը մեկ ժամ առաջ կատարված ուլտրաձայնային հետազոտության ընթացքում որևէ վտանգավոր խնդիր չէր հայտնաբերվել։ Երեխան ծնվել է ճիչով, նրան տվել են մորը, ով հասցրել է գրկել ու համբուրել նորածնին։
Ավելի ուշ մեզ հայտնել են, որ երեխան սրտի արատ ունի։ Ծննդատուն հրավիրվել է սրտաբան, և միայն նրա զննումից հետո որոշվել է նորածնին տեղափոխել Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։
Ծնվելուց մոտ երեքուկես ժամ անց նորածնին տեղափոխել են Նորք-Մարաշ, Մարգարյանից նա դուրս է եկել ողջ, իսկ տեղ հասել արդեն սրտի կանգի վիճակում»։
Նորք-Մարաշի բժիշկները հարազատներին հայտնել են, որ երեխայի մոտ առկա սրտի արատը հնարավոր էր հայտնաբերել հղիության 9-րդ շաբաթվանից, բայց այն կյանքի հետ լիովին համատեղել էր ու ժամանակին մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու դեպքում՝ երեխային հնարավոր էր փրկել։