Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Երեկ՝ հոկտեմբերի 1–ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող է մահացել։ Վերջինս 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։
NEWS.am-ի տեղեկություններով զինծառայողը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Այստեղ բժիշկներն ամեն ինչ արել են զինծառայողի կյանքը փրկելու համար, սակայն 30 րոպե անց գրանցվել է նրա կենսաբանական մահը։