Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել
Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի հետևանքով հոկտեմբերի 2-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։
Ընկերությունից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
«Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 16:00-ն է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։