Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բեռնատարների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` վթարից մոտ 1,5 ժամ անց երթևեկությունը թունելով վերականգնվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում