Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ Փաշինյան
Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիների քաղաքական ու անձնական բոլոր փորձությունները վերապրելու միակ հիմնավորումն իր համար Աստծո նկատմամբ ունեցած հավատն է:
«Ես վերապրեցի մի պարզ պատճառով, որովհետև ես հավատում եմ Աստծուն։ Ուրիշ որևէ պատճառ չկա դրա համար։ Համենայն դեպս ես չեմ կարող, իսկապես չեմ կարող գտնել որևէ ուրիշ պատճառ և որևէ ուրիշ հիմնավորում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»»,– ասել է նա։