ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում կյանքի տևողությունը աճել է և հասել կորոնավիրուսի համավարակից առաջ եղած մակարդակին։
ԱՀԿ-ն գնահատել է առողջապահության միտումները տարբեր երկրներում և տարածաշրջաններում 2000-2023 թվականների ընթացքում, ներառյալ կյանքի տևողության, մահացության և հիվանդացության մակարդակի, ինչպես նաև հիվանդությունների փոփոխությունները։
«2023 թվականին կյանքի տևողությունը վերականգնվել է մինչև 73.3 տարի՝ մոտենալով համավարակից առաջ եղած մակարդակին, սակայն առողջ կյանքի տևողությունը մնում է 2019 թվականի մակարդակից ցածր», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։