Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունները
Մամուլ

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում ստեղծված առաջին մասնագիտական խորհրդի մասին է, որը շուրջ երեք տասնամյակ գործել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և կազմակերպել թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ։

Ավելի քան երկու տասնամյակ՝ դեռևս 2000-ականների սկզբից, խորհուրդը ղեկավարում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։

Խորհրդի լուծարման մասին տեղեկությունը հատկապես ուշագրավ է վերջին ամիսներին Գագիկ Ղազինյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Այս տարվա օգոստոսի վերջին ԵՊՀ ղեկավարությունը որոշեց չշարունակել աշխատանքային հարաբերությունները Գագիկ Ղազինյանի հետ։ Ղազինյանը ԵՊՀ ռեկտորի համապատասխան որոշումն արդեն վիճարկում է դատական կարգով՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Իր աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու որոշումը Գագիկ Ղազինյանը հրապարակայնորեն գնահատել է որպես քաղաքական՝ այն կապելով նաև իր որդիների քաղաքական գործունեության հետ։

Ղազինյանների ընտանիքի անդամները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում և հանդես եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքերից։ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Արթուր Ղազինյանը, եղել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր և իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ հանդես եկած քաղաքական գործիչ։ Նրա մյուս որդին՝ Դավիթ Ղազինյանը, ներկայում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Այս ֆոնին արդեն Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունների դադարեցումն էր նրա և նրա ընտանիքի ներկայացուցիչների կողմից գնահատվել որպես քաղաքական շարժառիթ ունեցող որոշում։ Այժմ դրան հաջորդում է մեկ այլ զարգացում, այն է՝ վաղաժամ լուծարվում է նաև ավելի քան երկու տասնամյակ Գագիկ Ղազինյանի ղեկավարած «Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը։

Ընդ որում, խորհրդի գործունեության ժամկետը երկարաձգված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ գիտության և կրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգին անցնելու կապակցությամբ։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է դրա գործունեությունը դադարեցնել արդեն հոկտեմբերի 1-ից։ Մեր աղբյուրները այս որոշումը ևս կապում են Գագիկ Ղազինյանի անձի և վերջին շրջանում նրա շուրջ գործընթացների հետ՝ այն դիտարկելով որպես քաղաքական հայացքներով պայմանավորված վարչական ճնշման շարունակություն։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում նախ՝ դադարեցվում են Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ, իսկ այնուհետև՝ նաև նրա՝ ավելի քան երկու տասնամյակ ղեկավարած մասնագիտական խորհրդի գործունեությունը։

Հատկանշական է նաև, որ խոսքը պարզապես Ղազինյանին խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու կամ խորհրդի կազմը փոփոխելու մասին չէ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել դադարեցնել հենց ամբողջ մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Սա էական հանգամանք է քաղաքական հետապնդման մասին հնչող պնդումների համատեքստում. եթե խնդիրը Գագիկ Ղազինյանի՝ խորհրդի նախագահ լինելն էր, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ լուծարել ամբողջ խորհուրդը։

Որոշումը հետևանքներ ունի նաև գիտական հանրության համար։ Հայաստանում իրավագիտության ոլորտում գործում է նաև այլ մասնագիտական խորհուրդ, հետևաբար գիտական աստիճան հայցողները չեն զրկվում պաշտպանության հնարավորությունից, սակայն ԵՊՀ խորհրդի լուծարմամբ սահմանափակվում է նրանց՝ մասնագիտական խորհուրդ ընտրելու հնարավորությունը։

Այս պատմության մեջ, սակայն, առանձին պարզաբանման կարիք ունի նաև Երևանի պետական համալսարանի դիրքորոշումը։

«Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը շուրջ երեք տասնամյակ գործել է հենց ԵՊՀ-ում։ Ավելին՝ ԵՊՀ պաշտոնական կայքում այն մինչ այժմ ներկայացված է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդների շարքում, իսկ Գագիկ Ղազինյանը՝ որպես խորհրդի նախագահ։ Հետևաբար, ԵՊՀ ղեկավարությունից ակնկալվում է պարզաբանում՝ տեղյա՞կ է, արդյոք, համալսարանը մասնագիտական խորհրդի գործունեությունը հոկտեմբերի 1-ից դադարեցնելու որոշման մասին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԵՊՀ ղեկավարությունն այդ որոշման վերաբերյալ, և դիմե՞լ է, արդյոք, համալսարանը իրավասու մարմիններին՝ շուրջ երեք տասնամյակ ԵՊՀ-ում գործող խորհրդի գործունեությունը պահպանելու հարցով։

Հատկապես կարևոր է պարզել՝ ԵՊՀ ղեկավարությունը համաձայնե՞լ է խորհրդի լուծարմանը, առարկե՞լ է դրան, թե՞ որևէ դիրքորոշում ընդհանրապես չի հայտնել։

Այս հարցերի պատասխանները կարող են նաև հստակեցնել՝ մասնագիտական խորհրդի լուծարումը գիտական համակարգի վերակազմավորման սովորական վարչական որոշո՞ւմ է, թե՞ այն տեղավորվում է Գագիկ Ղազինյանի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների և նրա նկատմամբ քաղաքական շարժառիթներով վարչական ճնշման մասին հնչող պնդումների ընդհանուր շղթայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում