Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս, որից պարզապես հնարավոր չէ խուսափել։

Խնդրի մասշտաբը պատկերացնելու համար բավական է համեմատել նույն անվանումով դեղերի արժեքը մեր և հարևան երկրում։ Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է:

Ի մասնավորի, սրտանոթային խնդիրներ ունեցողների համար լայնորեն կիրառվող «Կոնկորը» Հայաստանում միջինում արժե 4900 դրամ, մինչդեռ Վրաստանում այն կարելի է ձեռք բերել մոտ 4300 դրամով։ Նույն խմբի դեղերից «Պրեստանսի» դեպքում հայաստանյան սպառողը վճարում է 5700 դրամ՝ վրացական 4350 դրամի դիմաց, «Նեբիլետ Պլ յուսը» մեզ մոտ արժե 4350 դրամ, իսկ Վրաստանում՝ 3800 դրամ, իսկ «Կո-Ամլեսսան» Հայաստանում վաճառվում է 4850 դրամով՝ հարևան երկրի մոտ 3500 դրամի համեմատ։

Արյան ճնշման և ռիթմի կարգավորման հանրաճանաչ միջոցներից «Էնապի» գինը Հայաստանում կազմում է 900 դրամ, իսկ Վրաստանում՝ ընդամենը 480 դրամ։ «Կորդարոնի» պարագայում տարբերությունը նույնպես ակնհայտ է՝ 2700 դրամ՝ 2100 դրամի դիմաց, իսկ «Կոպլավիքսը» մեզ մոտ արժե 9400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ 8670 դրամ։

Ավելի ցնցող են տարբերությունները շաքարային դիաբետի և խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղերի դեպքում։

Օրինակ՝ «Մետֆորմին Դենկի» արժեքը Հայաստանում 4260 դրամ է, իսկ Վրաստանում՝ գրեթե երեք անգամ էժան՝ 1590 դրամ։ Խոլեստերինը կարգավորող «Ատորիսը» Հայաստանում արժե 2800 դրամ, իսկ Վրաստանում՝ 1540 դրամ։

Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին և ստամոքսաղիքային դեղամիջոցներին, ապա լայնորեն կիրառվող «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4140 դրամով, իսկ Վրաստանում՝ 2470 դրամով։ Ստամոքսի խնդիրների դեպքում նշանակվող «Օմեպրազոլի» միջին գինը Հայաստանում հասնում է 5360 դրամի, մինչդեռ Վրաստանում այն արժե ընդամենը 1141 դրամ՝ ավելի քան 4,5 անգամ էժան։ Նույն ոլորտի «Լանզոպտոլ» դեղամիջոցը մեզ մոտ արժե 4250 դրամ, իսկ հարևան երկրում՝ 1900 դրամ։

Շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար պատկերը պակաս մտահոգիչ չէ։ Ասթմայի դեպքում կիրառվող «Սերետայդ» աերոզոլը Հայաստանում միջինը արժե 15050 դրամ, իսկ Վրաստանում՝ 8820 դրամ (տարբերությունը՝ մոտ 75 տոկոս)։ «Սալբուտամոլը» մեզ մոտ վաճառվում է 2500 դրամով՝ վրացական 1670 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ նախատեսված «Ալեր Ջի»-ն (Վրաստանում՝ «Ալերտեկ») Հայաստանում արժե 2990 դրամ, իսկ Վրաստանում՝ ավելի քան երեք անգամ մատչելի՝ 940 դրամ։

Մաշկային և հակավիրուսային միջոցներից «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե 4100 դրամ՝ Վրաստանի 2420 դրամի համեմատ, իսկ «Կլոտրիմազոլը» մեզ մոտ վաճառվում է 1000 դրամով, մինչդեռ հարևան երկրում՝ 720 դրամով։

Ներկայացված տվյալների համաձայն, նշված բոլոր 18 դիրքերի դեպքում էլ Հայաստանում արձանագրված գինը նկատելիորեն բարձր է Վրաստանի համեմատ։ Ու սրանք միայն սահմանափակ տեսականու վերլուծության արդյունքում: Գրեթե նույն պատկերն է նաև բազմաթիվ այլ դեղամիջոցների դեպքում:

Այս թվերը կարևոր հարց են առաջացնում՝ ինչո՞ւ նույն կամ համադրելի դեղամիջոցների համար Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում ստիպված են զգալիորեն ավելի բարձր գին վճարել։ Պարզվում է՝ խնդրի պատճառներից մեկը Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունն է։ Գործող քաղաքականությունը սահմանափակում է միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների համար հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները, ինչն իր հերթին կարող է սահմանափակել մրցակցությունը և գնային ճնշումը։

Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում