Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահը
Մամուլ

Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում տեղակայված զորամասը: Այնուհետև ինչ է արել, ինչ չի արել, երևի քննությունը կպարզի, բայց բավականին երկար ճանապարհ է անցել՝ աննկատ մնալով, որից հետո հայտնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի բնակավայրում: Այստեղ ադրբեջանցին թափանցել է Շաքիի բնակիչ, 38-ամյա Անի Ավետիսյանի տուն: Տանեցիներն այդ պահին տանը չեն եղել: Այնուհետև դիվերսանտը գիշերել է նշված տանը, գտած պարենամթերքից իր համար ուտելիք է պատրաստել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Անի Ավետիսյանն իր երեք երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել, որ օտար անձ է տուն թափանցել, աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանական թուրքը կրակել և վնասել է հայ կնոջ ոտքը, երեխաներից երկուսը ( 2011 և 2014 թթ. ծնված) ևս տուժել են: Ըստ որոշ տվյալների, թեթև վնասվածք է ստացել նշված կնոջ եղբայրը, ով, որքան հասկանալի է, հետո է հայտնվել դեպքի վայրում: Անի Ավետիսյանը դիմել է ինքնապաշտպանության, ըստ երևույթին՝ խոհանոցային դանակով կարողացել է վիրավորել անկոչ ու անցանկալի «հյուրին», իսկ վերջինս փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հետո նրան հայտնաբերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ադրբեջանցուն տարել են հոսպիտալ, նրա կողմից վիրավորված Անի Ավետիսյանն արդեն տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ ինչի՞ մասին է խոսում կատարվածը: Ադրբեջանցի զինվորը (որոշ տեղեկություններով՝ զինվորները) մի քանի օր շարունակ, բացարձակապես աննկատ մնալով, զբոսնել է (զբոսնել են) Հայաստանի տարածքում, և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Այն, որ որևէ երկրի հետախուզական կամ դիվերսիոն ստորաբաժանումների ներկայացուցիչները կարող են աննկատ ներթափանցել երկրի տարածք, թեպետ անընդունելի է, բայց արմատապես չես կարող բացառել: Նման բաներ երբեմն հնարավոր են: Այդուհանդերձ լրջագույն հարցեր կան՝ ոչ միայն սահմանագծի կամ «շփման գծի» պահպանության, այլև հենց իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ:

Խայտառակությունն այն է, որ զինված ու վտանգավոր անձը օրեր շարունակ կարող է աննկատ մնալ ու թափանցել խաղաղ բնակավայր: Իսկ ամենից մեծ խայտառակությունն էլ այն է, որ Հայաստանի համապատասխան անվտանգային ու իրավապահ համարվող մարմինները գրեթե երկու օր արդեն իմացել են, որ մեր երկրի տարածքում թշնամական բանակի զինված ներկայացուցիչ է ֆռֆռում (պարզվում է՝ ՀՀ համապատասխան մարմիններին դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտից զինծառայող է անհետացել, հնարավոր է՝ անցել է հայկական տարածք), բայց չեն կարողացել նրան հայտնաբերել: Չէ, պատկերացնո՞ւմ եք, թշնամին զգուշացրել է, բայց հայկական ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկու օրվա մեջ չեն կարողացել ադրբեջանական թուրքին հայտնաբերել ու վնասազերծել: Ավելին, գոնե տեղի բնակչությանը, թեկուզ ներքին կարգով, չեն զգուշացրել, որ այսպես ու այսպես՝ թշնամի է թափանցել: Չեն ուժեղացրել նշյալ տարածքի շրջակա բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Հասկանո՞ւմ եք, ամենից տարրական բանը չեն արել: Դա ուղղակի նշանակում է, որ իշխանությունները խորապես թքած ունեն ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ապահովության վրա:

Լավ, իշխանական վերնախավը թքած ունի, հասկացանք: Հապա ոստիկանության, ԱԱԾ միջին օղակի, ենթադրաբար՝ պրոֆեսիոնալ (եթե մնացել են) ծառայողնե՞րն էլ նման վերաբերմունք ունեն:

Իսկ եթե թշնամին ներխուժեր դպրոց կամ մանկապարտե՞զ: Եթե դիվերսիոն այլ սցենարներ տեղի ունենայի՞ն: Կարող էին, չէ՞, դեպքերն այդ սցենարներով ընթանալ:

Ըստ որում, նկատենք, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում հանրային հարթակներում այս խայտառակ եղելության հետ կապված, կարծես առանձնապես ոչ մի բան էլ չի եղել: Երևի մի բան էլ նեղսրտում են, թե՝ ի՜նչ եք աղմուկ դրել:

Այսինքն, «բան չի եղել», էլի, Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում:

Իհարկե, շատերն են այն կարծիքին, որ ադրբեջանական զինվորի (զինվորների) ներթափանցումն ուղղակիորեն ջարդուփշուր է անում, ավելի ճիշտ՝ պայթեցնում է «խաղաղության» մասին քպական իշխանության քարոզչական փուչիկը: Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ խաղաղություն կարող է լինել մեկի հետ, ում նպատակը քեզ վերացնելն է, քո տունն ու հողն իրենով անելն է, հնարավորության դեպքում՝ քո վրա կրակ բացելը: Մեր կարծիքով, սակայն, այս մեկ դիպվածով նման եզրակացություններ անելու կարիք չկա, առանց այդ էլ այդ ամենը չափազանց ակնհայտ է:

Վերադառնանք, սակայն, ինչպես մեզ է թվում, ամենից առանցքային հարցին. ինչպե՞ս է կատարվածն ընդհանրապես հնարավոր դարձել և ինչո՞ւ: Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որ հարկատուների հաշվին միլիարդների հասնող վարձատրություն ու պարգևատրումներ են ստանում, նույնիսկ թշնամու կողմից զգուշացված լինելու պարագայում երկու օր շարունակ դրսևորել են պրոֆեսիոնալ անպիտանություն և անգործունակություն:

Դա այն ԱԱԾ-ն ու ոստիկանությունն են, որ երբ Փաշինյանը մի կես բերան մրթմրթում է որևէ մեկի հասցեին, անմիջապես, կայծակնային արագությամբ վրա են հասնում, «փռում ասֆալտին», ձեռնաշղթայում, ձերբակալում: Այ, եթե պետք է որևէ ընդդիմադիր ակտիվիստի կամ գործչի «բռնել», այստեղ փաշինյանական ռեպրեսիվ մարմինները գերօպերատիվ են: Իսկ երկիր թափանցած զինված թշնամական զինվորը... դե ոչի՜նչ, մի քիչ կֆռֆռա, հետ կգնա, էլի...

Հենց այստեղ է բուն հարցը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իր զանազան-զարմանազան ստորաբաժանումներով, վերածվել են քաղաքական գործիքի, դրանք դարձել են օրվա իշխանության քաղաքական հալածանքների դագանակը՝ ընդդիմադիր ուժերի, պարզապես իշխանությանը դեմ արտահայտվող քաղաքացիների դեմ:

Այն աստիճանի են այդ մարմինները թաղվել քաղաքական պարտականությունների մեջ (որպիսիք օրենքով չունեն), որ սկել են կաղել նրանց գործառութային ունակությունները: Դա անխուսափելի է. եթե մի պետության մեջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ամբողջ հոգսը օրնիբուն ընդդիմադիրներին լրտեսելը, գաղտնալսելը, ապօրինի հետապնդելն ու կալանավորելը լինի, եթե նրանց բանուգործը բուժօգնության կարիք ունեցող անձին պատգարակով դատարանի դահլիճ քարշ տալը լինի, ապա ադրբեջանական զինվորները անարգել երկիր էլ կներթափանցեն, ազատ կզբոսնեն էլ, բնակավայրեր էլ կմտնեն, մարդկանց վրա կկրակեն էլ...

Սա՛ է փաշինյանական «խաղաղությունն» ու «ապագան», եթե դեռ կան այդ խայտառակությունը չընկալողներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում