Ադրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածք
Ադրբեջանի գիտահետազոտական այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի հիշողության վայրերը» նախագծի շրջանակում իբր բացահայտվել են կարևոր փաստեր այն մասին, որ ադրբեջանցիները դարեր շարունակ բնակվել են Գեղարքունիքի մարզում գտնվող Այգուտ գյուղում:
Նշվում է, որ հետազոտողների վկայակոչած տվյալները իբր վերցված են XIX-XX դարերին վերաբերող տարբեր արխիվային փաստաթղթերից և գրավոր աղբյուրներից։
Աշխատանքն իրականացվել է «Անհետացած քաղաքակրթություն» գրքի պատրաստման շրջանակում։ Այդ ընթացքում Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հեռավոր լեռնային շրջաններում, իրականացվել են լայնածավալ դաշտային աշխատանքներ՝ իբր ադրբեջանական ժառանգության պահպանված օբյեկտները հայտնաբերելու և փաստագրելու նպատակով։