Իրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համար
Լոնդոնի ոստիկանությունը երկու Իրանի քաղաքացու մեղադրանք է առաջադրել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համար։
Այս մասին ասվում է Սքոթլանդ Յարդի հաղորդագրության մեջ։
Խոսքը 36-ամյա Սալամ Ահմադյանի և 34-ամյա Ռահման Սալեհիի մասին է, որոնք սեպտեմբերի 20-ին ձերբակալվել էին Մանչեսթերում։
«Թագավորական դատախազության ծառայության թույլտվությունը ստանալուց հետո՝ հոկտեմբերի 2-ին՝ ուրբաթ օրը, երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել 2006 թվականի Ահաբեկչության մասին օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու համար», - հայտնել են ոստիկանությունից։
Հետաքննության վարկածի համաձայն՝ նրանք կարող էին կապ պահպանել արտերկրում գտնվող երրորդ անձի հետ, որը, ենթադրաբար, կարող է գտնվել Իրանում: