Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի գործերը լավագույն կերպով չեն ընթանում: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, երբ լրագրողները նրան հարցրել են Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի մասին։
«Եթե ես ձեզ պատմեի, դա մեծ նորություն կդառնար, չէ՞։ Բայց դուք կտեսնեք։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում, իսկ Իրանի գործերը լավագույն կերպով չեն ընթանում», — ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով իր խոսքերը։
Հոկտեմբերի 1-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարող է ավարտվել նոյեմբերի սկզբին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։
Լրագրողները ԱՄՆ նախագահին նաև հարցրել են Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի շրջանակում Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումների վերացման մասին։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ ինքը միշտ ուրախացնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։